Էրդողանն ու Բայդենը կքննարկեն Կովկասում տիրող իրավիճակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է հանդիպել իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ G20-ի գագաթնաժողովում, որն այժմ տեղի է ունենում Հռոմում։
Այս մասին CNN Türk-ին հայտնել է Թուրքիայի ղեկավարի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։
«Բայդենի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ այստեղ, կամ գուցե Մեծ Բրիտանիայում: Իհարկե, սա կարևոր հանդիպում է, կան բազմաթիվ գլոբալ խնդիրներ՝ Աֆղանստանից մինչև Լիբիա, Սիրիայից մինչև Կովկաս, կա երկկողմ հարաբերությունների ոլորտ, պաշտպանական արդյունաբերության հետ կապված հարցեր»,- ասել է նա։
Նշենք, որ HaberGlobal-ի տեղեկություններով` Բայդեն-Էրդողան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



