Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀԿ-ի մահվան մասին լուրերը մեղմ ասած չափազանցված են. Հայկ Մամիջանյան

ԲԼՈԳ

 «Այդպես հարմար ա».- հենց այս պատասխանը ես ստացա, երբ արդեն չեմ էլ հիշում, թե որ կառույցում աշխատելու համար հարցազրույցի ժամանակ մի տղայի, ով ինքնակենսագրականում չգիտես ինչի նշել էր ՀՀԿ անդամակցությունը հարցրեցի, թե ինչու է կուսակցական դարձել։ Եվ իսկապես, ստեղծվել էր մի միֆ, որ հանրապետական լինելը «հարմար է»։ Մենք ավանդույթ էինք դարձրել ֆիքսվել և քաղաքականապես «աշխատել» մեր ընդդիմախոսների հետ, այլ ոչ թե նեյտրալ քաղաքական դիրքորոշում ունեցող քաղաքացիների։ Մեզ թվում էր, թե անհրաժեշտ է «չեզոքացնել» այն 15-20% մարտնչող ընդդիմախոսներին, այնինչ հետագայում իշխանափոխություն կարողացան իրականացնել հենց այն քաղաքական նեյտրալիտետ և ինդիֆերենտ վերաբերմունք դրսևորող քաղաքացիները։ Անցյալ դարի Կոլումբիայում պոպուլիստների կողմից ներմուծվել էր “Politicians of always” բնորոշումը, որով որակում էին այն քաղաքական գործիչներին, որոնք տևական ժամանակ շարունակում էին մնալ երկրի քաղաքական էլիտայի կազմում՝ կտրվելով հասարակ քաղաքացիների առօրյա հոգսերից։ Ինչպես և ցանկացած երկար ժամանակ իշխանության մոտ գտնվող կուսակցություն՝ մենք նույնպես չկարողացանք խուսափել այս խնդրից։ Էլ չեմ ասում, որ պատեհապաշտությունը դարձել էր մեր կուսակցության ռեկռուտինգի հիմնական «զենքերից» մեկը։
Բայց մի րոպե…
Չէ՞ որ ՀՀԿ-ին անդամակցում էին շուրջ 160.000 ՀՀ քաղաքացիներ, որքան էլ այդ թիվը առաջացներ ՀՀԿ նախագահի զայրույթը։ Ինքս բազմիցս ներկա եմ եղել Նախագահ Սարգսյանի հանդիմանանքին. «Այդ անդամագրվողներին անհրաժեշտ է ֆիլտրել՝ առնվազն մի 50%-ը ձևական են»։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն բնակչության հայելին էր՝ փոքր, հաճախ թերությունները խոշորացված ցույց տվող, բայց հայելին։ 
Իսկ ի՞նչ կատարվեց այդ պատեհապաշտների հետ։ Վայրկյան անգամ չկասկածեք, որ իրենք իրենց տեղը կգտնեն հին քաղաքական ավանդույթներով «նոր Հայաստանի» իշխող ուժերում՝ թաղային տասովշիկներից մինչև ԱԺ պատգամավորներ։ Մանավանդ հաշվի առնելով այն քաղաքական հոգևորսության արշավը, որը սկսել են այժմյան իշխանությունները։
Այս և մի շարք այլ թերությունները շատերի մոտ ստեղծել են կարծիք, որ ՀՀԿ-ն այլևս անելիք չունի քաղաքականության մեջ։ Այդ շշուկները հնչում են ամենուր՝ սրճարաններում նստած քաղաքական պրոդուկտի սպառողներից մինչև երկրի թիվ մեկ քաղաքական հարթակ՝ ԱԺ ամբիոն։ Դրանք իրենց բյուրեղացումը ստացան գործընկերոջս՝ Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառման մեջ։ Կոստյան գրում էր այն մասին, որ ՀՀԿ-ն պիտի «մեռնի»։ Երկար չծանրանամ այն կետի վրա, որ ՀՀԿ-ն ոչ թե նացիոնալ-սոցիալիստական, այլ ազգային-նեոպահպանողական ուժ է, որը հանդիսանում է եվրոպական քրիստոնյա-դեմոկրատական և աջակողմյա քաղաքական ընտանիքի անդամ։
Ընկեր, զարմացած եմ, որ դու կրկնում ես Գարեգին Նժդեհի մասին սովետական քարոզչամեքենայի ստեղծած առասպելները։ Հիշու՞մ ես, որ մոտ մեկ տարի առաջ Գարեգին Նժդեհի ու ՀՀԿ-ի մասին այդպես արտահայտվել էր Զվեզդա հեռուստաալիքի հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովան ու դու ինքդ վրդովված էիր այդ փաստով։ Կներես, բայց այդքան էլ լավ կոմպանիայում չես հայտնվել։ Նժդեհը եղել է Հայաստանի պատմության թերևս ամենապետականակենտրոն մտածողը։ 
Անցնեմ բուն մտքին։ Տնտեսագիտության մեջ մի տեսություն կա՝ “too big to fail”: Այն վերաբերվում է այն կազմակերպություններին, որոնք այնքան մեծ են, որ պետությունը չի կարող իրենց թույլ տալ սնանկանալ, քանի որ դա անդառնալի հետևանքներ կունենա երկրի համար։ Այ ՀՀԿ-ն հենց այդպիսի քաղաքական կազմակերպություն է։ Տարիներ շարունակ մեզ հաջողվել է մեր շարքերում հավաքել անկախ Հայաստանի լավագույն կառավարչական կադրերը և դրանց ժխտումը, կամ ինչպես հիմա մոդայիկ է ասել «մերժումը» շատ մեծ հարված կհասցնի մեր պետական կառավարման համակարգին։ Եվ այս պարագայում համատարած բռնի կամավոր ՔՊ-ացումը կամ թավշապատումը լուծում չէ։ Իզուր չէ, որ գործող կառավորությունը ցանկանում է իր շարքերում տեսնել ՀՀԿ «արհեստավարժերին»։ 
Ինչ վերաբերում է պատասխանատվություն կրելուն, ապա վստահեցնում եմ ՀՀԿ-ն երբեք չի խորշում դրանից, սակայն այն մեր երկրում ընդունել է ինչ-որ այլափոխված տեսք։ Փոխանակ պետական և ոչ պետական քարոզչամեքենայի ողջ ներուժը օգտագործվի կաշառակերության և գանձագողության հանդեպ ատելություն սերմանելու վրա՝ այն օգտագործվում է մեղավորների, իսկ որոշ դեպքերում նաև տվյալ հանցանքները չգործած անձանց հանդեպ ատելության սերմանման համար։ Հասկացեք, որ քրեական հանցագործությունները ենթադրում են անհատական պատասխանատվություն և ոչ մի կոլեկտիվ։ Ինչպես մենք չենք կարող մի արշինով չափել այս տարվա ապրիլին խաղաղ ցուցարարին և Մաշտոցի պողոտայում երթևեկության նշանները ջարդող և կռիվ հրահրողին, որոնց, ի միջի այլոց, նոր ղեկավարությունը նույնպես ներում շնորհեց։ Այլակարծության ցանկացած դրսևորում ստանում է «հակահեղափոխական» հնարված պիտակը, իսկ վարչապետ Փաշինյանը զբաղված է օլիգարխից սեփականատեր, մարդասպանից «քաղ.բանտարկյալ» ինդուլգենցիաներ բաժանելով։Սևերի և սպիտակների բաժանման թեզի ճարտարապետներին ուզում եմ հիշեցնել, որ և սև, և սպիտակ խաղաքարերը «ապրում են» նույն տուփի մեջ՝ նույնիսկ շախմատում։
ՀՀԿ-ն իրավունք չունի «մեռնելու»։ Գոնե թեկուզ այն պատճառով, որ տիրող վայրի լիբերալիզմի արշավին զսպող միակ գործոնը կարող է լինել ազգային պահպանողականությունը։Եթե քաղաքական հայացքների կամ նեղ խունտայական շահերի պատճառով մեր նոր իշխանության այս կամ այն ներկայացուցիչները հրաժարվում են պաշտպանել ազգային արժեքները՝ ընտանիքը, կրոնը, ազգային գաղափարախոսությունը, ապա գոնե ընդդիմությունը պիտի ստանձնի իրական մնայուն արժեհամակարգի պաշտպանի դերը։ Հետաքրքրական է, որ ՀՀԿ-ին ուզում են «սպանել» ոչ միայն քայլելով և դմփդմփացնելով սահմանափակվող քաղաքական պրոֆեսիոնալիզմ ունեցողները, այլ նաև Փաշինյանի ամենամոլի ընդդիմախոսները, երբեմնի իշխանավորները և «Հայաստանի համար որքան վատ՝ այնքան լավ» սկբունքով առաջնորդվող շահային խմբերի ներկայացուցիչները։Կարծում եմ, որ ոմանց ՀՀԿ-ն խանգարում է զբաղեցնել ընդդիմության ниша-ն։ Փոխանակ մեր դեմ դավեր նյութեք՝ փորձեք իրականացնել կոնսոլիդացիա և հանդես գալ ավելի լայն ճակատով։Մեր տարաձայնությունները մարտավարական են, իսկ երկրի առջև ծառացած սպառնալիքները՝ ռազմավարական։Հավատացած եղեք, որ եթե ֆեյսբուքում լոկալ զվարճանքներից զատ որոշեք իրապես բովանդակային ընդդիմադիր գործունեություն ծավալել, ապա ՀՀԿ-ն գուցե time-out վերցնի։ Կարծում եմ, որ այդ դեպքում մենք ուրախ կլինենք աջակցել Ձեզ՝ այդ թվում նաեւ քաղաքականապես կոփված և պատրաստված մարդկային ռեսուրսով։
Ասում են, թե ՀՀԿ-ն չունի և չի էլ ունեցել հասարակության լայն շերտերի համակրանքը՝ հակադրելով դրան գործող վարչապետի բարձր վարկանիշը։ Բայց չէ որ ՀՀԿ-ն իր այդ «ցածր» վարկանիշը և վստահության քվեն զոհում էր պետական նշանակության ծրագրերի իրականացման համար։12-ամյա դպրոցական կրթության անցում, ԱՊՊԱ համակարգի գործարկում, ճանապարհատրանսպորտային երթևեկության պատժիչ համակարգերի գործարկում, կենսաթոշակային համակարգի բարեփոխում, պետական կառավարման համակարգի օպտիմալացում, «Ազգ-բանակ» հայեցակարգի ֆինանսական բաղադրիչի կիրարկում, համայնքների խոշորացում՝ սրանք բարեփոխումներ են, որոնք միմիայն բացասական ազդեցություն կարող են ունենալ քաղաքական իշխանության վարկանիշի վրա, բայց մեր քաղաքական թիմը գիտակցաբար իրականցնում էր դրանք։ Նշեմ, որ դրանց մեծ մասը, եթե ոչ բոլորը պահպանվեցին նաև նոր կառավորության կողմից։ Այսպիսով, համադրելով կառավարության այժմյան պոպուլիստական հռետորաբանությունը և պետության շահը հայփի համար զոհելու մոլուցքը՝ ստացվում է, որ գործող կառավորությունը գործում է դասական ֆեյսբուքյան ֆլեշմոբի սկուզբունքներով՝ Ice bucket challenge-ի օրինակով. բոլորը ջրվում էին ՝ մոռանալով նախաձեռնության սկզբնական բարեգործական նպատակները։
Շարունակելով ինտերնետային այլաբանությունները այդ դեպքում Հանրապետականը պահպանողականության , ազգային և պետական մտածողության մասին long-read է, որը գուցե այս պահին մոդայիկ ֆլեշմոբերի չափ լայքեր չի հավաքում, բայց պիտի միշտ լինի ցանկացած առողջ հասարակության կոլեկտիվ մտածողության «էջանշանների» մեջ՝ ժամանակ առ ժամանակ կարդալու և ճիշտ ուղենիշները պահպանելու համար։

Իսկ այսօր Ազգային Ժողովում նոր ընտրական օրենսգրքի քննարկումները և քվեարկությունը ցույց տվեցին, որ ՀՀԿ-ի մահվան մասին լուրերը մեղմ ասած չափազանցված են։ Ինչպես խորհուրդ էր տրվում հայտնի սովետական գեղարվեստական կինոնկարում ՝ ՀՀԿ-ի միջից, ներողություն, ՀՀԿ-ի համար պատվիրված ծաղկեպսակի միջից ծաղիկները հանեք և բաժանեք կոլեկտիվի կանանց։

ՀԳ

ՀՀԿ-ն և դրա հիմնադիրները շատ փորձություններով են անցել. ԽՍՀՄ ժամանակ իրենց գաղափարների համար բանտերում են եղել, անցել են Արցախյան գոյամարտը՝ դրսևորելով կամք և խիզախություն՝ հաճախ վտանգելով իրենց ընտանիքների անվտանգությունը, հետագայում ՝ հայ ժողովրդի վերջին շրջանում ամենամեծ ձեռքբերումը խլելու պլաններ են վիժեցրել և այլն։ Ո՞վ գիտի, գուցե հենց դա է եղել իշխանությունը կորցնելու պատճառներից մեկը։ Բայց դա լրիվ ուրիշ գրառման թեմա է։ Վերջի վերջո՝ կարևորը իշխանություն լինելը չէ, կարևոր է, թե իշխանություն եղած ժամանակ ինչ իրական հաջողություններ ես գրանցել պետությանդ համար։

Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին Մենք կարող ենք տարբեր կերպ մտածել, վիճել, չհամաձայնել միմյանց հետ, բայց մեր Հայրենիքը մեկն է. և մեր ժողովուրդն անբաժանելի է. Վահե Դարբինյան Ուկրաինան հարվածներ է հասցրել Ուֆայի նավթավերամշակման գործարանի վրա