Թուրքիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գծային բաժին բերման է ենթարկվել Երևան-Մինսկ չվերթի ինքնաթիռով մեկնել պատրաստվող 33-ամյա Քադեր Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 9-ից Թուրքիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր զինված ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



