Խոշոր հրդեհ՝ Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին Բերդ փողոցի 3/21 հասցեում գտնվող «Ամուր երկաթ» ընկերության պահեստային շինության տանիքում հրդեհ է բռնկվել։
Օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մի քանի մարտական հաշվարկ։ Հրշեջները նշված ընկերության աշխատակիցների հետ պայքարում են կրակի տարածման դեմ։ Ծուխը տեսանելի է մի քանի կիլոմետրից։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության 1-ԲԻՍ կանչ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



