Մովսես գյուղի վերջնամասում «UAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 23-ին, ժամը 19:03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մովսես գյուղի վերջնամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա․ Պ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ տուժածներ չկան։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



