Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սա տարին գեղեցիկ կերպով ավարտելու և գալիք տարին նոր ուժով դիմավորելու կարևոր քայլ է իմ սաների համար. Հայկոն՝ նոր տեսահոլովակի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Դեկտեմբերի 25-ին «Արմնյուզ» հեռուստատեսության եթերում կկայանա Հայկոյի սաների նոր տեսահոլովակի պրեմիերան: Life.panorama.am-ի հետ զրույցում Հայկոն պատմել է, որ մեծ ոգեւորությամբ են սպասում այս պրեմիերային եւ մանրամասներ հայտնել.

«Երգը, որի հիման վրա նկարահանվել է տեսահոլովակը, կոչվում է «Հայաստան» եւ  գրվել է ռուսաստանաբնակ երգչուհի Անաիսայի համար, բայց քանի որ տարբեր երգերի  cover տարերակները ողջ աշխարհում ասես նորաձեւ են դարձել, ուստի իմ սաները որոշեցին այն ձեւափոխած տարբերակով կատարել»,- նշեց Հայկոն ու ավելացրեց.

«Ես բոլորովին նոր կերպով գործիքավորեցի այս երգը, որից հետո «Hayko music production»-ում կատարվեց ձայնագրությունը: Հատկապես ուզում եմ նշել, որ այս հետաքրքիր աշխատանքում մեծ ներդրում ունեն հնչյունային ռեժիսոր Արման Սարգսյանը, վոկալի մասնագետ Դավիթ Ստեփանյանը եւ խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը»:

Երգչի խոսքերով՝ տեսահոլովակը հստակ սյուժե չունի. «Տեսահոլովակի ռեժիսորն է Նիկ Եգիբյանը, իսկ մոնտաժն իրականացրել է Արամայիս Հայրապետյանը: Տեսահոլովակում չկա հստակեցված կամ կոնկրետացված սյուժե, այն շատ երաժշտական է,- նկատեց երգահանն ու նշեց, որ ինքն էլ է նկարահանվել տեսահոլովակում,- այստեղ նաեւ ես եմ նկարահանվել՝ նվագակցում եմ երեխաներին. Որոշեցի ինքս էլ մասնակցել նկարահանմանը, քանի որ կարծեցի այդպես օգնած կլինեմ իմ սիրելի սաներին»:

Հայկոն ցանկացավ նաեւ սաների եւ իր անունից շնորհակալություն հայտնել. «Բացի վերը նշված անուններից, շնորհակալ ենք նաեւ Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանին, ով միշտ երեխաների կողքին է, շնորհակալ ենք նաեւ այս դպրոցի նվագախմբին, ովքեր եւս նկարահանվեցին տեսահոլովակում, մենք շատ բարձր ենք գնահատում պրոդյուսեր Իրինա Վարդանյանի աշխատանքն ու «Արմենիա TV»-ի հետ համագործակցությունը: Մեր երեխաների գեղեցիկ ոճն ապահովեց «Anahit Simonyan fashion»-ը, ինչի համար եւս շնորհակալ ենք: Եւ վերջում, ամենակարեւորը, շնորհակալ ենք բոլոր ծնողներին, ովքեր օրուգիշեր մեր կողքին էին»,- հավելեց Հայկոն:

Երգիչ-երգահանը շեշետեց նաեւ. «Սա տարին գեղեցիկ կերպով ավարտելու եւ գալիք տարին նոր ուժով դիմավորելու կարեւոր քայլ է իմ սաների համար: Իմ ոգեւորությունն ու ուրախությունը իսկապես մեծ է, ես հպարտանում եմ իմ սաներով»,- նկատեց Հայկոն:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով Սիգի ձկնկիթի արտահանման վրա 6 ամսով արգելք կսահմանվի