Սերժ Թանկյանը վարակվել է կորոնավիրուսով
ՄՇԱԿՈՒՅԹSystem of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը վարակվել է Covid-19-ով: Այս մասին Թանկյանը հայտնել է Ինստագրամի իր էջում:
Երաժիշտը նշել է, որ երեք շոուից հետո Լոս Անջելես է վերադարձել գրիպանման ախտանշաններով: «Ես ապշած էի, որ դա կարող էր կորոնավիրուս լինել, քանի որ ես ոչ միայն պատվաստված եմ, այլ նաև խիստ զգույշ եմ»,-գրել է Թանկյանը:
Թանկյանը ցավով է նշել, որ ստիպված են հետաձգել խմբի Լոս Անջելեսի ելույթները: Դրանք կկայանան 2022-ի փետրվարի 4-ին և 5-ին:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



