Երկրաշարժ Նոր Զելանդիայում. վարչապետը ստիպված է եղել ընդհատել ճեպազրույցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 22-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի երկու խոշորագույն կղզիներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
կզբնապես մագնիտուդը գնահատվել է 5,4, բայց ավելի ուշ բարձրացվել է: Էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային կղզու կենտրոնական մասում: Օջախն ընկած է եղել 207 կիլոմետր խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, երկրաշարժը դարձել Է երկրի մայրաքաղաք Վելինգտոնում վարչապետ Ջասինդա Արդերնի ճեպազրույցի ոչ մեծ ընդհատման պատճառ:
Դադարից հետո միջոցառումը, որը նվիրված էր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, շարունակվել է:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



