Արտակարգ դեպք` Արմավիրի զորավարժարանում․ 19-ամյա զինվորը հոսպիտալացվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս պահին վիրավորին հետազորտում են և հնարավոր է՝ նրան տեղափոխեն Երևան՝ Մուրացանի հոսպիտալ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում և նա ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում: Նա Լոռու մարզի բնակիչ, 19-ամյա Արեգ Գ.-ն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով: Այս պահին հիվանդանոցում բժիշկները սպասում են, որպեսզի ժամանեն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



