Երևան, 26.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ վարչապետը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին:

Վարչապետը շնորհավորել է պարոն Պիրիսին կարևոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա այցը հնարավորություն կտա քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակը, գնահատել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության հնարավորություններն ու խնդիրները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանում իրադրությունը գտնվում է բավականին լարված իրավիճակում և Հայաստանը ջանքեր է գործադրում այն լավագույնս կառավարելու համար: ՀՀ վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք սպասում են իրենց լուծմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը մեզ համար առաջնահերթություն է, կարևոր է նաև տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը»,- ասել է կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ այս ուղղություններով հնարավոր կլինի գրանցել արդյունքներ:

Վարչապետ Փաշինյանը քաղաքական առումով կարևորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը և վերջինիս պատկերացումներին ծանոթանալը հետագա գործընկերության վերաբերյալ:

Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն ևս կարևորում է Հայաստանի հետ շարունակական գործընկերությունը և իր այցի նպատակն է նաև հայ գործընկերների հետ քննարկել հետագա համագործակցությանն ուղղված հարցերն ու հնարավորությունները, գնահատել տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու հեռանկարները:

Պարոն Պիրիսը նշել է, որ ՆԱՏՕ-ն բարձր է գնահատում Կոսովոյում հայ խաղաղապահների գործունեությունը, որոնք իրենց առաքելությունն իրականացնում են բարձր մակարդակով:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումն ու ամրապնդումը և պատրաստ է տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ նպաստել այդ խնդրի լուծմանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է միջազգային անվտանգության ապահովման գործում հայ խաղաղապահների մասնակցությունը և վստահություն հայտնել, որ նրանք լավագույնս կշարունակեն իրենց առաքելությունը: Վարչապետն անդրադարձել է նաև մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ ընդգծել, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման խնդիրն ուղիղ անդրադառնում է տարածաշրջանային իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս առումով հնարավոր կլինի առաջիկայում հասնել լուծման:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության և հետագա համագործակցության շուրջ:

Նիկոլ Փաշինյանը գողացել է ժողովրդի քվեները․ Ավետիք ՉալաբյանՀայաստանում երկրաշարժ է զգացվել Սլովակիայի նախկին վարչապետը դիմել է երկրի նախագահին՝ խնդրելով օգնել Ադրբեջանում դատապարտված հայ բանտարկյալների ազատ արձակմանը Ներկա պահին մեր տնտեսվարողները պատրաստ չեն ԵՄ բուսասանիտարական ստուգումներին. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքն անհամատեղելի է նրա առողջության հետ. Մենուա ՍողոմոնյանՀայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամԻսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան 66-ամյա կինը գտնվել է անտառումԶախարովան Բեն Լադենի հետ է համեմատել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարարին Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են Հայաստանը և Իրանը գազի առևտրի հարցերով համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն Ամենամեծ հարստությունն արդեն ունեմ. Լուսինե Թովմասյանը նշում է 40-ամյակըՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները 27-ամյա Մարինան մահացել է հարսանիքից հետոԱրամ Վարդևանյան՝ ազատության փաստաբան․ Արթուր Ղամբարյան Նոր Հաճնի մոտ բախվել են մեքենաներ․ կան տուժածներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի uպառնում Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան «Պատմության հետքերով. Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանի բարեկարգում Ջանֆիդա գյուղում»Անտառային հրդեհների պատճառով Ֆրանսիայում և Իսպանիայում տարհանվել է ավելի քան 220,000 մարդ Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է««Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվող քրեական հետապնդումներն անհիմն են»․ Արթուր Միքայելյան ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ովԵրբ գերմանական խմիչքն ավելի սիրելի է ԱՄՆ-ում, քան հենց Գերմանիայում. «Փաստ»Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն արդեն մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված է. Արմեն ՄանվելյանՊետության ամենամեծ վտանգը սկսվում է հենց այս պահիցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 հուլիսի). Իրականացվել է շոգեքարշի առաջին փորձարկումը. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ծաղկաձորի ճոպանուղում քաղաքացիները մնացել են օդումRISE Powered by Silicon Mountains 2026 ֆորումը մեկ հարթակում համախմբեց տեխնոլոգիական ոլորտի առաջատարներինԲարեկեցությունը չի կարող կառուցվել իրականությունը ժխտելու և հեքիաթներին հավատալու վրա. «Փաստ»Վրաստանի ամբողջ տարածքում երկու օրվա ընթացքում էլեկտրաէներգիայի արդեն երկրորդ մասշտաբային անջատումն է տեղի ունեցել Հարբած վարորդը կեղծել է իր մահը՝ ազատություն ստանալու համարԱվետիք Չալաբյանին կալանավորել են առանց որևէ լուրջ մեղադրանքի և արգելում են տեսակցել իր երեխաներին. Սոֆյա ՀովսեփյանԻսպանիայի հավաքականը ԱԱ-2026-ում հաղթանակի համար ստացած պարգևավճարներից ԱՄՆ-ին կվճարի մինչև 15 միլիոն դոլար «Ես հետ չեմ գալու, մամայիս կասեք, որ իրեն շատ եմ սիրում». կրտսեր սերժանտ Համլետ Ունուսյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»... յոթ ամիս անց. «Փաստ»Հսկայական արևային էլեկտրակայան Իսիկ-Կուլում. Ինչի՞ համար է այն Ռուսաստանը մի քանի հարվածներ է հասցրել Ուկրաինայի հարավում 3 նավահանգիստների Մնալով հավերժ. Քանի՞ դիակ է պտտվում տիեզերքում Ձկնաբուծության ոլորտի անորոշ ապագան ու ծանրագույն ներկան. «Փաստ»Պլանային ջրանջատում հուլիսի 28/29-ին. հասցեներ «Հայ-ռուսական հարաբերությունները շարունակելի դեգրադացիայի փուլում են». «Փաստ»17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հոր ատրճանակից կրակոցներ է արձակելԵրևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է թույլատրելի շեմըԱնկայունություն, վտանգներ, մտահոգիչ ցուցանիշներ. ի՞նչ խնդիրներ է բացահայտում ՀԲ ամփոփագիրը. «Փաստ»Բանակը «ֆուդ-կորտ» չէ, այն ամենից առաջ կարգապահություն է ու պատասխանատվություն. «Փաստ»Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու