Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. հոկտեմբերի 19-ին՝ ժամը 16:08-ին, Գյումրի քաղաքի բնակչուհին ահազանգել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող անձը սպանել կամ սպանում է իր մայրիկին: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն:

Նույն օրը՝ ժամը 16:54-ին ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում Գյումրու ՇԲՕ կայանից ստացված ահազանգի համաձայն՝ «հիպերտոնիկ կրիզ» ախտորոշմամբ Գյումրի քաղաքի Շերամ թաղամասում գտնվող շենքերից մեկի բնակարանում իրենց կողմից  բուժօգնություն է ցուցաբերվել նույն բնակարանի 75-ամյա բնակչուհուն, ով հայտնել է, որ իրեն ծեծել են:

Ահազանգերի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին նշված բնակարանի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, պարբերաբար հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է հնչեցրել մոր՝ վերոնշյալ 75-ամյա կնոջ հասցեին, իսկ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, խոհանոցում վիճաբանելով մոր հետ և սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ փորձել է խեղդամահ անել վերջինիս: Այնուհետև մորը քաշելով և հատակին գցելով՝ ձեռքից վերցրել է ձեռնափայտը և հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Տեսնելով, որ քույրը զանգահարում է ոստիկանություն՝ 56-ամյա տղամարդը հարձակվել քրոջ վրա, մկրատով հարվածներ  հասցրել նրա դեմքի շրջանին, ապա սպանության սպառնալիքներ հնչեցնելով՝ դիմել է փախուստի։

56-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող մկրատը:

Դեպքի առթիվ 2021թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հարուցվել է քրեական  գործ` ՀՀ քրեական օրենսգրքի  34-104-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի, 137-րդ հոդվածի 1-ին մասի և  137.1-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի հատկանիշներով:

Նույն օրը Գյումրի քաղաքի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանության փորձ կատարելու կասկածանքով:

2021թ. հոկտեմբերի 21-ին քրեական գործը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը Սև ծովում hարձակման է ենթարկվել թուրքական չորանավը. կա զnh և վիրավnրներ Դավիթ Խուդաթյանը կմեկնի Իրան․ ինչ նպատակով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԳյուղատնտեսությունը ծանր իրավիճակում է․ ինչ են պահանջում տնտեսվարողները Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը Ռուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել