Հերոսին վայել հուղարկավորեցինք. Ալագյազում հողին են հանձնել սահմանին զոհված Սիդարին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂարաբաղա–ադրբեջանական շփման գծում դեկտեմբերի 18–ի գիշերը պատպանական մարտի ժամանակ զոհված Սիդար Ալոյանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հողին են հանձնել:
«Արդեն հոգեհացին ենք նստում, զինվորական կարգով, հերոսին վայել հուղարկավորեցինք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ալագյազ համայնքի ղեկավար Ազիզ Մհոյանը, որը զոհված զինծառայողի ազգականն է:
Հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաներ, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ծառայակից ընկերներ եւ հարազատներ:
Սիդարին հուղարկավորվել է հայրենի գյուղի` Ալագյազի գերեզմանատանը:
Նշենք, որ Սիդարը տան ավագ որդին էր, իրենից փոքր երեք եղբայր ուներ։ Սիդար Ալոյանը կարատեիստ էր, մասնակցել էր միջազգային առաջնության: Նա դեպքից ժամեր առաջ խոսել էր հոր հետ, ասել, որ հրաշքով է փրկվել. հակառակորդի գնդակից սաղավարտը գլխից ընկել է, բայց վիրավորում չի ստացել:



