Հունաստանի խորհրդարանը փաստաթուղթ ընդունեց Պաղեստինյան պետության ճանաչման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունաստանի խորհրդարանը դեկտեմբերի 22-ին բանաձեւ Է ընդունել, որը հորդորում Է կառավարությանը ճանաչել Պաղեստինյան պետությունը: Խորհրդարանի նախագահ Նիկոս Վուցիսը հատուկ լիագումար նիստում ընթերցել Է բանաձեւh տեքստը եւ խնդրել՝ ոտքի կանգնել նրանց, ովքեր պաշտպանում են այն: Ամբողջ դահլիճը ոտքի Է կանգնել ու ծափահարել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բանաձեւը հանձնարարում Է Հունաստանի կառավարությանը ճանաչել Պաղեստինյան պետությունը 1967 թվականի սահմանններով եւ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով:
Այսօր Հունաստանի խորհրդարանում ելույթ Է ունենալու պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասը: Նրա ելույթը տեղի կունենա Սենատի դահլիճում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



