Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սուբսիդավորեն, թե ոչ, յուրաքանչյուր թանկացում մեր գրպանից է գնում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Վեոլիա ջուրը» գործող 180 դրամ ջրի սակագինը շուրջ 43 դրամով բարձրացնելու, այսինքն՝ մոտ 223 դրամ դարձնելու հայտ է ներկայացրել: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջարկում է սոցիալապես անապահով սպառողների համար բարձրացում չանել, իսկ մնացած սպառողների համար սահմանել մոտ 200 դրամ կայուն գին՝ 10 տարվա համար:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը ջրի սակագնի հնարավոր բարձրացման մի քանի խնդիր է առանձնացնում:

Հիշեցնելով դեռ տարիներ առաջ «Վեոլիա ջրի» հետ կնքված պայմանագրի մասին՝ նա նշեց. «2016 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարությունը պայմանագիր կնքեց «Վեոլիա ջրի» հետ, ըստ որի, բազիսային սակագին սահմանվեց, ու ֆիքսվեցին այն բաղադրիչները, որոնցով ձևավորվում է սակագինը: Կառավարությունն իր համաձայնությունը տվեց նշվածին ու կնքեց պայմանագիր: Համաձայն այդ պայմանագրի, ամբողջ Հայաստանի համար բազիսային սակագինը 180 դրամ է: Ամեն տարի, սակայն, նոր սակագին պետք է ներկայացնեին, իսկ սակագնի վրա ազդող բաղադրիչներից էին էլեկտրաէներգիայի ծախսը, սղաճը և ընդհանուր վաճառված ջրի ծավալը: Ըստ պայմանագրի, որքան շատ վաճառվեր, այնքան գինը պետք է նվազեր: Բայց ի սկզբանե այնպիսի մի բազիսային ծավալ ընդունվեց, որն անընդունելի էր: Նման ծախս Հայաստանում երբեք չի եղել, բայց, չգիտես ինչու, մեծ կշիռ ընդունվեց: Ամեն տարի սպառողի կողմից, իբրև թե, պետք է շատ ավելի մեծ ծավալի ջուր սպառվեր, մինչդեռ մեզ մոտ այլ իրավիճակ է: Բնակչությունը մեզ մոտ չի ավելանում, հակառակը՝ նվազում է, արտագաղթ կա, ու հասկանալի չէ, թե ինչի հաշվին պետք է ավելի մեծ ծավալի ջուր սպառվեր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Չիլինգարյանը:

Մեր զրուցակիցը մեկ այլ խնդիր մատնանշեց. «Այս տարի էլեկտրաէներգիայի սակագինն իրավաբանական անձանց համար բարձրացավ, դրան գումարվեց նաև սղաճը: Այդ ամենը գումարելով՝ ստանում ենք այն, ինչ ստացել են: Թեպետ իրենց ներկայացրածով ավելի մեծ սակագին է ստացվում: Բայց մի խնդիր կա. նշվում է, որ 180-ից պետք է դառնա 223 դրամ: Բայց հարցն այն է, որ մեզ մոտ իրական սակագինը ոչ թե 180 դրամ, այլ 212 դրամ է: Պարզապես կառավարությունը դեռ 2017-ից սուբսիդավորում է: Այն ժամանակ դեռ 290 էր, հետո դարձավ 212, բայց կառավարությունն անընդհատ սուբսիդավորում էր: Հիմա հարց է՝ սուբսիդավորելու միջոցներ կհայթայթի՞, որ հետագայում ևս ջրի սակագինը սպառողի համար նույնը մնա: Եթե ոչ, ապա արդեն սակագինը 212-ից կբարձրանա: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ջուրն արդեն իսկ թանկ էր, պարզապես կառավարությունը սուբսիդավորում էր, մինչդեռ սուբսիդավորումը կարող է հավերժ չլինել: Բացի այդ, չէ՞ որ սուբսիդավորումն օդից կամ այլ երկրներից չէ: Մեր գումարն է, սպառողի վճարած հարկերից առաջացած բյուջեից է այդ գումարը հատկացվում: Մեծ հաշվով՝ սուբսիդավորեն, թե ոչ, յուրաքանչյուր թանկացում մեր գրպանից է գնում»:

Կարեն Չիլինգարյանի խոսքով, խնդիր է նաև այն իրավիճակը, երբ ոչ միայն ծառայությունների, այլ պարենային ու ոչ պարենային ապրանքների զգալի գնաճ կա: «Մեզ մոտ սպառողը «սովորել» է թանկացումներին: Բացի ծառայություններից, ջրի նախատեսվող թանկացումից, նաև պարենային և ոչ պարենային որոշ ապրանքներ ու ծառայություններ են թանկացել: Ուղղակի սպառողին մնում է գոտին ավելի պինդ ձգել ու փորձել դիմանալ: Հիշեցնեմ նաև, որ գազի գնի շուրջ բանակցություններ են ընթանում: Ճիշտ է, դեռևս մեզ համար անհայտ որոշակի համաձայնության են եկել, բայց գազի ոլորտի հետ կապված ակնհայտ խնդիրներ ունենք, որի լուծումն ավելի շատ քաղաքական դաշտում է»,-ասաց նա՝ շեշտելով, որ գազի գնի բարձրացման դեպքում ևս շղթայական ազդեցությունն անխուսափելի կլինի:

«Ընդհանուր առմամբ, ցանկացած թանկացում աղքատության է տանում: Եթե գնաճին զուգահեռ սպառողների եկամուտները չեն ավելանում, աղքատության շեմը բարձրանում է: Եթե մեր սպառողների աշխատավարձերը, եկամուտները բարձրանային, թանկացումներն ու դրանց ազդեցությունը գրեթե չէին զգացվի: Նույնիսկ ուշադրություն չէին դարձնի, որովհետև գնաճն առհասարակ սովորական երևույթ է ամբողջ աշխարհում: Կան երկրներ, որտեղ 0,1 կամ 0,5 տոկոս գնաճ է լինում, բայց դրա հետ մեկտեղ տարեցտարի եկամուտներ են ավելանում: Մեզ մոտ ոչ միայն եկամուտների ավելացում չկա, այլ գնաճի ցուցանիշն է բարձր: Ոչ թե 0,1 կամ 0,5 տոկոս, այլ միանգամից 5-10 տոկոս թանկացում է լինում, ինչը խնդիր է սպառողի համար, առավել ևս, եթե եկամուտները նույն են մնում կամ պակասում են»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»