ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳԱռավոտյան անդրադարձել էի 44-օրյա պատերազմի մասնակից, ռազմական բժիշկ Հրանտ Պապիկյանի ճակատագրի վերաբերյալ ԱԱԾ-ին ուղղած պաշտոնական գրությանս, տեղեկացնելով, որ ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել։Այս մասին գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ռազմաբժշկական ծառայության փոխգնդապետ, զորամիավորման բուժծառայության պետ Պապիկյանը, հոկտեմբերի 6-ին, նախնական տեղեկություններով, գերեվարվել է։
Նրա ծառայակից ընկերները գրառումիցս հետո պատմեցին, որ Պապիկյանը մինչև հոկտեմբերի 6-ը, ռազմաճակատի ամենաթեժ կետերում է եղել և բազմաթիվ կյանքներ է փրկել։
Աշխատանքային օրվա ավարտին, ԱԱԾ-ն վերջապես պատասխանեց գրությանս, թեև ուշացումով, սակայն ըստ հարցադրումների ներկայացնելով զինծառայողի ճակատագրին վերաբերող գործընթացների ու իրականացվող աշխատանքների ընթացքը։
Հետաքրքրական է, որ ՊՆ-ն, ոստիկանությունը, ԱԱԾ-ն սահմանված ժամկետում գրությանս չեն արձագանքել, սակայն իմ հրապարակային հորդորներից հետո, կարճ ժամկետում, արձագանքել են։
Միայն ՀՀ վարչապետի աշխատակազմն է, որ նույնիսկ թեմայի հանրայնացումից հետո, օրենքի խախտմամբ, շարունակում է լռություն պահպանել։
Իսկ Նիկոլ Փաշինյանին հորդորելու իմաստ չկա՝ ոչ ամոթ ունի, ոչ պարկեշտություն, իսկ օրենքների ու հանրային կարծիքի վրա լրիվ թքած ունի։ Ինքը հիմա ավելի կարևոր առաքելություն ունի՝ վայելում է իշխանությանն ընձեռած վայելքները, իսկ մարդը նրա համար արժեք չունի, հատկապես որ ընտրություններն արդեն ավարտվել են։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



