Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանն ապահովել է առաջին մեդալը
ՍՊՈՐՏՄոնտենեգրոյի մայրաքաղաք Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը ¼ եզրափակիչում հաղթանակ է տոնել և դուրս գալով կիսաեզրափակիչ՝ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:
Վճռորոշ մենամարտում հայ մարզիկը մրցել է ուկրաինացի Կրիստինա Յուսչուկի հետ և հաղթել բացահայտ առավելությամբ: Հայ մարզուհին նախ մեկ անգամ մրցակցին նոկդաունի է ենթարկել առաջին ռաունդում, ապա ևս 2 անգամ 3-րդ ռաունդում, որից հետո մրցավարները դադարեցրել են մենամարտը:
Կիսաեզրափակիչում Էլիդան կմրցի մոլդովացի Կրիստինա Չիպեռի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



