Երևանի Շերամի փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա երեխայի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի է ենթարկել Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ․):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



