Արցախի ՊԲ-ն հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի պաշտպանության բանակի ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական ոստիկանության ավտոմեքենայի վրա։ Տեղեկությունը հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված լուրը, համաձայն որի, հոկտեմբերի 13-ին ժամը 14:00-ի սահմաններում ՊԲ-ի ուժերը, իբր կրակ են բացել «ոչ ռազմական բեռներ» տեղափոխող ավտոշարասյունը ուղեկցող ադրբեջանական ռազմական ոստիկանության ավտոմեքենայի վրա և վնասել այն, ապատեղեկատվություն է։ Այն նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»,–ասված է հաղորդագրության մեջ:
Տեղեկացվում է, որ ՊԲ-ի ստորաբաժանումները ամբողջովին հավատարիմ են մնում հրադադարի պահպանման ռեժիմին:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



