Սիրիացի ինն աշակերտուհիներ են զոհվել Դեյր Էզ Զորի դպրոցի հրթիռակոծման հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴպրոցական ինն աղջիկներ են զոհվել ծայրահեղականների կողմից Սիրիայի Դեյր Էզ Զոր քաղաքի հրթիռակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է Սիրիայի պետական հեռուստատեսության կայքը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ «ինն աշակերտուհիներ սպանվել են Դեյր Էզ Զոր քաղաքի Խարաբիշի շրջանի դպրոցի հրթիռակոծման հետեւանքով», եւս առնվազն 15 դպրոցականներ վերքեր են ստացել:
Առկա տվյալներով՝ հրթիռներն արձակվել Էին ահաբեկչական խմբավորումներից մեկի կողմից, որի դիրքերը գտնվում են քաղաքից ոչ հեռու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



