Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս գահավիժումը հնարավոր է կասեցնել արտաքին գործոնի ներգրավմամբ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը որդեգրել է մարտավարություն, ըստ որի, 4 տարվա ընթացքում Արցախն ամբողջովին պետք է հայաթափվի: Սա նույնիսկ այն դեպքում, եթե Հայաստանում որոշ պաշտոնատար անձինք խաղաղության դարաշրջանի մասին են բարբաջում:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ադրբեջանական վերջին գործողություններին՝ ոչ միայն Արցախի, այլև Երասխի բնակավայրերի ուղղությամբ:

«Այդ նպատակի հիմքում հոգեբանական ճնշումներն են, սպանությունները, գյուղատնտեսական աշխատանքների խափանումը, մարդկանց ունեզրկումը, ինչի արդյունքում հույս ունեն, որ այդ 4 տարվա ընթացքում Արցախում, ըստ Ալիևի այսօրվա տված գնահատականի, տասը հազար մարդ կմնա: Մարտավարությունը շատ հստակ է: Ադրբեջանը բացեիբաց է անում այդ ամենը, խնդիրն այն է, թե հայկական կողմը որքանո՞վ է համարժեք դիմագրավում այդ սպառնալիքներին ու մարտահրավերներին:

Կարծում եմ՝ արդյունավետությունը բավականին ցածր է, նույն այն մարտավարությունը, որն Ադրբեջանն իրականացնում է ՀՀ-ի տարածքի ու մեր բնակավայրերի նկատմամբ, համարժեք պատասխան չի ստանում: Ըստ այդմ, Ադրբեջանը գնահատում է, որ Հայաստանի նման կեցվածքն իր համար բավականին գայթակղիչ է նորանոր սադրանքների, անպատժելիության մթնոլորտում նորանոր բարձունքներ վերցնելու տեսանկյունից»,- ասաց նա՝ շեշտելով, որ այս ամենն ուղղակի սպառնում է մեր ազգային անվտանգությանը, մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:

Նրա խոսքով՝ թշնամին հստակ մարտավարություն է որդեգրել:«Հազարամյակներով մշակված մարտավարության մասին է խոսքը: Եթե մարտի դաշտում այլևս անելիք չկար, ապա բերդը, որը չէին կարողանում գրավել, շրջափակում էին՝ կտրելով սնունդի, ջրի աղբյուրները, ինչպես նաև տարիներ շարունակ շրջափակելով բերդի կամ բերդաքաղաքների բոլոր ճանապարհները: Արդյունքում վաղ թե ուշ բերդում բնակվողները հանձնվում էին: Հիմա նույն մարտավարությունն է, ուղղակի բերդ կոչվածն այսօր Արցախի ու Հայաստանի Հանրապետություններն են: Աստիճանաբար դատարկելու, թուլացնելու խնդիր կա, որ վերջում իրենք շատ ավելի շահեկան վիճակում լինեն, իսկ Հայաստանը, որպես գործոն, տարածաշրջանում զրոյական դառնա»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ թշնամու նպատակը թուրքական գործոնի ուժեղացումն է, որոշիչ դեր ունենալուն հասնելը:

Ինչ վերաբերում է նշված սպառնալիքների նկատմամբ Հայաստանի իշխանությունների դրսևորած կեցվածքին, նաև խաղաղության դարաշրջանի ցանկություններին՝ նա հավելեց. «Խաղաղության մասին լավագույնը կարող է թշնամին խոսել, որպեսզի մեր բնակչության, մեր փորձագետների, մեր վերլուծական մտքի վրա ազդելով՝ խեղի, կեղծի իրականությունը: Միայն թշնամին կարող է խոսել խաղաղությունից, որ մեր զգոնությունը թուլացնի: Հիմա հարց՝ եթե թշնամու մարտավարությունն ու քաղաքականությունը շարունակում է ՀՀ օրվա իշխանությունը, ինչպե՞ս կարելի է գնահատել այդ իշխանություններին: Եթե իշխանությունները չեն հասկանում ու կատարում են սխալներ, ապա դրանք մեզ համար ճակատագրական սխալներ են: Իսկ եթե կանխամտածված են անում՝ կարելի է ասել, որ ՀՀ իշխանություններն ուղղակիորեն կատարում են թուրք-ադրբեջանական տանդեմի, նրանց անդրօվկիանոսյան տերերի ու որոշակի ուժային կենտրոնների հանձնարարականները: Այսինքն՝ կա՛մ վատ կառավարիչ են, կա՛մ մեկ կենտրոնից հանձնարարականներ են կատարում: Ավելի շուտ երկրորդ տարբերակին եմ հակված»:

Անդրադառնալով սպառնալիքներից բխող հետևանքներից խուսափելու հնարավորություններին՝ նա ընդգծեց երկու տարբերակ: «Առաջինն իշխանափոխությունն է, բայց փաստ է, որ իշխանությունները ԱԺ ընտրություններով մանդատ են ստացել: Իշխող ուժին իշխանությունից հեռացնելու երկու ձև կա՝ մեկը փողոցային պայքարն է, երկրորդը՝ ընտրությունները: Բայց արտահերթի որևէ նախադրյալ չկա, փողոցային պայքարի մասին տեսականորեն հայտարարվում է, բայց գործնականում նման գործընթաց չկա: Մեծ հաշվով, իշխանություններին հեռացնելու իրական գործընթացներ չկան: Հաջորդ իրողությունն այն է, որ այս իշխանությունների օրոք Հայաստանն ու Արցախը կորցնում են տարածքներ, դատարկվում են սահմանամերձ բնակավայրերը: Բացի այդ, ժողովրդի մոտ անպաշտպանվածության, ապագա չլինելու հեռանկարը որպես իրականություն գնահատելուց հետո արտագաղթի տեմպերն են կտրուկ աճել:

Այս ամենին գումարենք նաև տարատեսակ սոցիալական լարումները՝ իրենց բոլոր դրսևորումներով: Այս ամենի պայմաններում մենք գահավիժող իրողություններ, տարածքային կորուստներ և բնակչության արտագաղթ ունենք: Այս ամենի դեմն առնելու համար մի տարբերակ է մնում. Հայաստանը պետք է ստատուս փոխի այդ սպառնալիքները կասեցնելու համար: Այն ստատուսը, որն ունի, կորցնում է, ներառյալ՝ ինքնիշխանության բավականին լուրջ հենասյուներ: Արտաքին գործոնի ներգրավմամբ է հնարավոր կասեցնել այս գահավիժումը, եթե ոչ՝ մեկ-երկու տարի հետո բավականին լուրջ կորուստների առաջ ենք կանգնելու»,-ասաց նա՝ շեշտելով, որ խոսքը պարտավորությունների և իրավունքների դաշտում այլ պետությունների հետ այնպիսի համագործակցության մասին է, ըստ որի, այդ երկրները, ելնելով իրենց շահերից, Թուրքիային ու Ադրբեջանին ուղղակի կստիպեն հետ կանգնել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների նկատմամբ իրականացվող քաղաքականությունից:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Արագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»