Երկրաշարժ Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քազաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզի Իջևան, Բերդ, Նոյեմբերյան քաղաքներում 2 բալ ուժգնությամբ և Լոռու մարզի Շնող գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



