Աշակերտը դպրոցում հրազենային կրակ է բացել․ արտակարգ դեպք Ռուսաստանում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Պերմի երկրամասի Սարս գյուղի դպրոցում աշակերտը հրազենային կրակ է բացել։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրավապահ համակարգում ունեցած իր աղբյուրներին։
Առկա տեղեկատվության համաձայն, աշակերտը դպրոց է գնացել հրազենային զենքով, հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին։ Դպրոցականը ձերբակալված է։ Նրա արարքի մոտիվը պարզվում է։ Պարզվում է նաեւ զենքի տեսակը, որից աշակերտը կրակել է։ Հայտնի է նաեւ, որ աշակերտին վնասազերծել է դպրոցի տնօրենը։
Նա կարողացել է համոզել երեխային իրեն տալ զենքը։ Երեխան գտնվել է էմոցիոնալ հուզված վիճակում։ ТАСС-ը հայտնում է նաեւ, որ աշակերտի ընտանիքը եղել է բարեկեցիկ, հաշվառման վերցված չի եղել որպես խոցելի խմբի պատկանող։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



