«Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից, երբ վերջակետի կարիք եմ զգում»․ Հրաչուհի Ութմազյան
ԼԱՅՖՀաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում հաղորդավարուհին կրում է վառ երանգի, կարճ զգեստ, սեւ բաճկոն, բարձրակրունկներ։ Նա արձակել է մազերը, նախընտրել՝ մեղմ շպար։ Հրապարակմանը կից Հրաչուհին գրել է․ «Ես հաճախ եմ նախադասության վերջում բազմակետ դնում... Շարունակություն կա այդ կետերի մեջ...
Ես սկսում եմ վախենալ ինքս ինձնից, երբ վերջակետի կարիք եմ զգում»։
Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում հաղորդավարուհին սեւ տաբատ էր կրում եւ ժակետ, որոնք համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Հրաչուհին արձակել էր մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ արեւային ակնոց, պայուսակ։ «Իմ սեւ ու սպիտակի մեջ գույները ես եմ ավելացնում»,- մեկնաբանություններում գրել էր նա։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



