Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր բաց վերքը շարունակում է արնահոսել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Անցած տարի այս օրերին, որպես պետություն, մեր պատմության մեջ ամենածանր շրջաններից մեկն էինք ապրում: Այն առաջինը չէր, գուցե, ցավոք, վերջինն էլ չլինի: Սոցիալական ցանցերը, որոնք մեր հիշողությունն են դարձել, մեր առօրյայի անբաժան մի մասը, հիմա հիշեցնում են, թե ինչ ապրեցինք, ինչ տեսանք: Երբեմն նայում եմ նկարները, որոնցով կիսվել եմ նախորդ տարի, ու չեմ համարձակվում նորից անդրադառնալ դրանց, նորից տարածել, ու ինձ նման շատերն են նույն կերպ վարվում: Իսկ եթե նկարի միջի տղաները չկան, իսկ եթե… Եթե-ները շարունակում են կրծել մեզ:

Օդում ծանրացած դառնահամ, աղետաբեր լռությունը, անասելի ցավը չի անցնում, չենք կարողանում թոթափել այս պարտությունը, չնայած բոլորիս կյանքն էլ թվացյալ շարունակվում է: Կարողանո՞ւմ ենք համարձակորեն, առանց հայացքներս փախցնելու նայել զոհված տղերքի լուսանկարներին կամ էլ հաշմանդամություն ձեռք բերած տղաների մասին տեսանյութերը: Մեղքի զգացում ունենք, մեղքի զգացում անգամ նրանց առջև, որոնք, հնարավոր ամեն ինչ արած, վերադարձել են պատերազմից:

Իրենց հարցազրույցները լսելիս տպավորություն է, որ ողջերն իրենց ամենամեղավորն են զգում անմահացածների առջև, երբեմն ոմանք անգամ հարց են տալիս՝ իսկ ինչո՞ւ մենք ողջ մնացինք, ինչո՞ւ կողք կողքի կռվող մի քանի տասնյակ տղաներից, օրինակ՝ երկուսն են ողջ մնացել՝ հավանաբար միայն ֆիզիկապես, որովհետև նրանք պատերազմ են տեսել, ընկերներ են կորցրել, նրանք արհավիրքի միջով են անցել, ու դա մատնում են նրանց աչքերը, իսկ արդյունքում ոչինչ չունեն, գոնե հայրենիքի սահմաններն անխախտ մնային… Այսօր տղաներից մեկի ծնունդն էր, դարձավ 20 տարեկան, հաջորդ օրը մյուսի ծնողներն ու հարազատներն առանց նրա կնշեն նրա տարեդարձը, մեկի երեխան ծնվել է հոր զոհվելուց ամիսներ անց, և երկուսի առաջին հանդիպումը ոչ թե հիվանդանոցի բակում, այլ Եռաբլուրում է տեղի ունենում, մյուսն էլ համբուրում է նկարը և առաջին անգամ պապ կանչում: Մեկը մինուճարին է կորցրել, եզրագծին է, ասում է՝ էլ կորցնելու ոչինչ չունեմ, մյուսը՝ երկու որդիներին, որոնցից մեկի մարմինը պատերազմի ավարտից ինն ամիս անց են հայտնաբերել:

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներից փրկարարները շարունակում են տարհանել տղաների աճյունների մասունքները, որոնք դեռ երկար «ճանապարհ» ունեն անցնելու՝ մինչև կհասնեն իրենց ծնողներին: Մենք ամեն օր այս մասին տեղեկություններ ենք ընթերցում, այն դանդաղորեն սողոսկում է մեր ենթագիտակցության մեջ ու սրանով հանդերձ մենք շարունակում ենք ապրել: Սա «հերթական» լուրն է դարձել՝ հոգի մաշող, մեզ կես մարդ դարձնող «հերթական» լուրը: Նորից կրակոցներ են՝ արդեն հայ-ադրբեջանական սահմանին, Գորիս-Կապան ճանապարհը փակեցին և իրենցով արեցին, կառավարության մուտքի մոտ հադրութեցիները բողոքի ակցիա իրականացրեցին և այսպես շարունակ: Սրանք նորից «հերթական» լուրերն են, մինչդեռ իրականում պետականությունը կորցնելու նախանշաններն են: Մեզ ասում են, թե ինչպես են խոշտանգել մեր տղաների մարմինները, անգամ չենք կարող պատկերացնել, թե ինչպիսի վիճակում են մեր ռազմագերիներն Ադրբեջանում, մենք անգամ չգիտենք՝ քանիսն են նրանք, լիակատար անհայտության մեջ ենք, բայց շարունակում ենք ապրել: Ինչպե՞ս, ինքներս էլ չգիտենք, երևի իներցիայով:

Փողոցներում աղմուկ է, բակում երեխաները վեր ու վար են անում, և եթե մեկ այլ անգամ հարևանները կբղավեին ու բոլորին տուն կամ էլ բակի հեռավոր անկյուն կուղարկեին խաղալու, հիմա լռում են, քանի որ մենք կարիք ունենք հենց այս տեսակ աղմուկի, կարիք ունենք զգալու, որ մեր երկրում կյանքը շարունակվում է, կարիք ունենք զգալու, որ մենք չենք մահացել, գոնե ֆիզիկապես ապրում ենք, շնչում ենք: Լիարժեք կվերականգնվե՞նք, գուցե, արժանապատվությունը կվերականգնե՞նք, գուցե: Անորոշության ու անհայտության շարունակվող շրջապտույտի մեջ ենք: Իսկ իրականում շատերիս համար կյանքը կանգ առավ 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին, բայց վերջնականապես դադարեցինք շնչել նոյեմբերի 9-ին: 1992 թ.-ին Շուշիի ազատագրումից հետո Սուրբ Ամենափրկիչում ծնկաչոք արտասվող տղամարդը մեր խիղճն էր, ապագայի հույսն էր, աշխարհի երեսից չվերանալու ապացույցը: Արցախյան առաջին պատերազմի ընթացքում և հետո մարդկանց ապրեցնում էր հույսը, ապագայի հանդեպ հավատը, երբ անհայտության մի նոր ու իրականում վախենալու փուլ էր մտել մեր երկիրը:

Բայց մարդիկ քնում ու արթնանում էին լավագույնի սպասումով: Էլի պատերազմ էր, կյանքի ու մահու գոյամարտ, զոհեր ունեինք, բայց թույլ տվեք ասել, որ Արցախի ազատագրումը սփոփանք դարձավ ծնողների համար, որոնք կորցրեցին իրենց որդիներին, երեխաների համար, որոնք զրկվեցին իրենց ծնողներից: Սփոփանք չէր, չէ, քանի որ սիրելիների մահը որևէ բանով սփոփել չես կարող, բայց դարման էր վերքին, որ տարիներ ի վեր, անգամ սպիանալուց հետո, շարունակում էր ցավել, բայց չէր արնահոսում: Այդպես էր նաև Ապրիլ յան պատերազմից հետո: Այդպես չեղավ 44-օրյա պատերազմից հետո: Մեր բաց վերքը շարունակում է արյունահոսել...

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանը և Սաուդյան Արաբիան պետք է խաղաղ ատոմի իրավունք ունենան․ Պեսկով Ավետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանՄեծ Բրիտանիան և Ֆրանսիան փակում են իրենց դեսպանատները Թեհրանում Եվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանԼևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներԱնհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել ԱՄՆ-ի հետ գործարքը չի նախատեսում Սաուդյան Արաբիայի կողմից nւրանի հարստացում. Թրամփ Իրաքի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի հետ Մելիքգյուղում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպանել են իրենց մորը