Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է հոնքը սարքելու տեղը աչքն էլ հանում․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում Հայաստանի, ավելի ճիշտ՝ գործող իշխանությունների ու անձամբ Նիկոլ Փաշինյանի պարտությունը, ի թիվս բազմաթիվ այլ պատճառների, տեղի է ունեցել նաև դիվանագիտական հարթության վրա։ Եթե այդպես չլիներ, ապա Ադրբեջանը չէր կարողանա անկաշկանդ կերպով ագրեսիվ պատերազմ սանձազերծել Արցախի նկատմամբ։

Այլ կերպ ասած՝ արտաքին ուժերն ու տարածաշրջանային խաղացողները թույլ չէին տա Բաքվին իրավիճակը տանել ռազմական էսկալացիայի։ Իսկ սա նշանակում է, որ բանակցային գործընթացը հասել էր մի այնպիսի կետի, որ միջազգային հանրության և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համար այլևս դատապարտելի չէին Ադրբեջանի գործողությունները։ Խնդիրն այն է, որ իշխանության գալուց հետո Փաշինյանը հայտարարում էր, թե Արցախի հարցով բանակցային գործընթացը սկսում է սեփական կետից։ Այնուամենայնիվ, թե՛ հասարակության, թե՛ միջազգային հանրության համար այդպես էլ հարցական մնաց, թե որն է այդ կետը։ Հիմնական լոզունգը, որը Փաշինյանն անընդհատ կրկնում էր, այն էր, թե «Արցախյան հիմնահարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի ժողովուրդների համար»։

Միևնույն ժամանակ, վերջինս հստակ ձևակերպում չէր տալիս, թե դետալային առումով կոնկրետ որն է հայկական կողմի համար ընդունելի լուծման տարբերակը։ Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի կողմից ներկայացված այս բանաձևումը չի կարող գործել, քանի որ ադրբեջանական կողմը միշտ ձգտել է միայն իր համար ընդունելի լուծման հասնել։ Ու այս համատեքստում շատ զարմանալի էր, որ Փաշինյանը հայտարարում էր, թե Ալիևը կառուցողական է տրամադրված։ Ընդ որում, ամբողջովին անհասկանալի է մնում, թե ինչի՞ շուրջ էր, ի վերջո, Փաշինյանը բանակցում մշտապես ապակառուցողական դիրքորոշում ունեցող Ադրբեջանի նախագահի հետ, որ այդպիսի հայտարարություն էր անում։ Հիմա արդեն ամբողջովին երևում է, թե Ալիևն իր հանցագործ կեցվածքով ու հոգեխանգարմունքի հասած հայատյացությամբ ինչքան «կառուցողական» կարող է լինել։

Ընդ որում, Փաշինյանը Ազգային ժողովում «մուննաթով» հայտարարում էր, թե «ինչ-որ պետք է, այն էլ բանակցում են»։ Հետն էլ՝ «այ քեզ բան»... Այս ամենը ուշագրավ տեսք է ստանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ծրարների փոխանակման, հատուկ բանագնացի առկայության, խոստումներ տալու մասին շրջանառվող տեղեկությունների ֆոնին։ Ու մինչ այսօր իշխանությունները դեռ մեր հանրությանը չեն ներկայացրել, թե ինչ են բանակցել, ովքեր են բանակցել։ Ի դեպ, հիմա էլ նույնն է, ամեն ինչ դարձյալ թանձր «ծխով» է պատված: Մյուս կողմից՝ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչու ՀՀ իշխանությունները մեր երկրի նկատմամբ բարեկամաբար տրամադրված երկրների հետ ժամանակին համապատասխան աշխատանքներ չեն տարել, որի արդյունքում կարող էր ավելանալ Հայաստանի քաշը տարածաշրջանում։ Օրինակ՝ ինչո՞ւ է Հնդկաստանի արտգործնախարարը վերջին օրերին միայն Հայաստան այցելում, հետո էլ պաշտոնական հանդիպման ժամանակ Փաշինյանը զարմանում է, որ Սուբրամանյամ Ջայշանկարը Հնդկաստանի առաջին արտգործնախարարն է, որ Հայաստան է այցելում։

Եվ տեղին է հնչում այն հարցը, թե իրենց պաշտոնավարման երեք տարվա ընթացքում ինչո՞վ են զբաղվել ՀՀ իշխանությունները։ Չէ՞ որ այս ընթացքում Ադրբեջանին հաջողվել է սերտորեն աշխատել Հնդկաստանի հակառակորդ Պակիստանի հետ տարբեր ուղղություններով՝ ռազմականով սկսած, տնտեսականով վերջացրած։ Մեր իշխանությունները միայն հիմա են հիշել Հյուսիս-Հարավ ծրագրի կարևորության ու համանուն ճանապարհի կառուցումն արագացնելու հարցում աջակցություն ստանալու նպատակով Թեհրանի հետ համագործակցության անհրաժեշտության մասին։ Ու մինչ այժմ ՀՀ իշխանությունները դեռ քննարկում են Իրանի հարավում գտնվող Չաբահար նավահանգստի օգտագործման հետ կապված խնդիրները։ Այսինքն, մինչև Հայաստանը կողմնորոշվում է, Թուրքիան ու Ադրբեջանը տարածաշրջանում կոնկրետ նախագծեր են իրականացնում։

Մի՞թե հնարավոր չէր պատերազմից առաջ Հյուսիս-Հարավի հետ կապված բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերել ու անցնել ճանապարհի արագացված տեմպերով կառուցմանը։ Այս ամենը վկայում է միայն այն մասին, որ իշխանություններն այսքան ժամանակ լավագույն դեպքում իսկապես անգործունակ են եղել, և իրենց արդարացումը տեղավորվել է միայն բոլոր հարցերում նախկիններին մեղադրելու շրջանակներում։ Ու պատահական չէ, որ նրանք հիմնականում հոնքը սարքելու տեղը, աչքն էլ հետն են հանել։ Օրինակ՝ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, թե դիվանագիտական ծառայության մեջ վերականգնելու է պրոֆեսիոնալիզմը, բայց քանի գնում, պրոֆեսիոնալիզմի մասով դիվանագիտական համակարգն ավելի ծանր վիճակում է հայտնվում՝ չհաշված մեկ-երկու բացառությունները։

Դա նրանից է, որ Փաշինյանն իր թիմակիցներին, առանց նրանց որակները և արդյունավետությունը հաշվի առնելու, հերթով դեսպան է ուղարկում կամ ԱԳՆ-ում առանցքային պաշտոնների է նշանակում։ Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանին պետք են ոչ թե որ գործից հասակացող մարդիկ նշանակվեն, ինչից պետությունը կշահի, այլ այնպիսի մարդիկ, որոնք ընդամենը կամակատարներ կլինեն։ Իսկ թե ինչո՞ւ է այսպես լինում, ու թե արդյո՞ք խնդիրը միայն վերը նշված «լավագույն դեպքում»-ի շրջանակներում է, իսկապես մտածելու հարցեր են...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը ասել է, որ հանրապետականները կարող են պարտվել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում«ՀայաՔվեի» անդամները ևս Վաղարշապատի դատարանի բակում են` հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու և նրա ՀովվապետիՕգոստոսի 7-ը ասորի ժողովրդի ցեղասպանության հիշատակի օրն է․ Ուժեղ ՀայաստանՀայաստանը ապրում է իր գոյության ամենախայտառակ ժամանակաշրջանը․ Գառնիկ ԴավթյանԱյսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Մարիաննա Ղահրամանյան«հակասաֆարովյան» օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հիմանվորումներ․ Շիրազ ՄանուկյանՎեհափառ Հայրապետի շուրջ խայտառակ զարգացումների, Գյուղացիներին վերաբերող առաջնային հարցերի մասին՝ գյուղտեխնիկայից մինչև անվճար երթուղի. Անդրանիկ ԳևորգյանԹուրքական ապրանքանիշը դադարեցնում է գործունեությունը ՌուսաստանումԴանակահարություն՝ Մասիսի գազալցակայաններից մեկի մոտ. կասկածյալը ձերբակալվել էԴատական նիստից հետո Մայր Տաճարում Վեհափառ Հայրապետը աղոթք է հնչեցնում ժողովրդի հետՍև ծովում բեռնափոխադրումների արժեքը կտրուկ աճել է․ ինչ ազդեցություն կունենա այն Հայաստանի վրա Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. ՎարդևանյանԱրժանապատիվ դատավորը ինքնաբացարկ հայտնեց և հրաժարվեց քննել գործն ու դատել կաթողիկոսին. Մարիաննա ՂահրամանյանԲելառուսում պակասում է ԽՍՀՄ ժամանակների կառավարման համակարգը․ Լուկաշենկո Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասինՀայ ուշուիստները մեդալներ են նվաճել Բաթումի բաց առաջնությունում «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 3 Բրյանսկում ուժգին պայթյուն է տեղի ունեցել․ ՌԴ Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անելՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել «ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծում. մաս 2«ՀայաՔվեն» կանգնած է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության առաջնագծումՄանուկը ծնվել է մոր մահից 1.5 ժամ անց, որը ընկել էր 10-րդ հարկիցՍիրո, ազատության ու պարտքի մասին. Մենուա Սողոմոնյան Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ դահլիճը՝ Վեհափառի դատավարությանը մասնակցելու համարՊայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը «Նոա»-ն ունի երկրպագուների աջակցության կարիքը Շվեյցարիայում Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է ՙՀրազդան Ցեմենտ Քորփորեյշն՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը Գայի պողոտայում բախվել են «Kia»-ն և «Hongqi»-ն. «Kia»-ն կողաշրջվել է, վարորդը՝ մահшցել Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Տիկի՜ն Ղազարյան, ցույց տվե՜ք այն էջը, որտեղ գրված է Ուժեղ Հայաստանի անունը, չեք կարող, որովհետև նման էջ այդ զեկույցում գոյություն չունի. Ղահրամանյանը՝ Ղազարյանի հայտարարության մասին Եթե հարց գոյություն չունի, ինչո՞ւ մի դեպքում մերժում են, իսկ մյուս դեպքում՝ համաձայնում․ Էդմոն Մարուքյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Արտ Լանչ»-ն արդեն Միացյալ Նահանգներում է․ նոր մասնաճյուղ Լոս Անջելեսում Ի գիտություն հասարակության Հուսով եմ, որ այս ձևաչափում մեզ կհաջողվի խորացնել մեր հարաբերություններն ու համագործակցությունը. Փաշինյանը՝ Ղրղզստանի նախագահին Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին Կարծում եմ՝ Փիթ Հեգսեթը լավագույններից մեկն է․ Թրամփ Իրանը պահանջել է փակել Հորմուզի նեղուցը ԱՄՆ–ի և Իսրայելի նավերի համար. ԶԼՄ Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվելԳրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կիլոմետր է. Դավիթ ՂազինյանԿրկնվող թատերական դիվանագիտություն․ Իրանի խորհրդարանի խոսնակը զգուշացրել է Իրանի վրա լայնածավալ հարձակման մասին Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ ԵկեղեցուԲարձր տեխնոլոգիաները զարգանում են հանքարդյունաբերության շնորհիվ․ ԶՊՄԿԹուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը մտադիր են ռшզմական դաշինք ստեղծել Ucom-ի աջակցությամբ ներկայացվեց «Մտապահիր կենդանիներին» կրթական խաղը Այսօր ժամը 15:00 ից «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն և կշարժվեն դեպի Էջմիածին. Նարեկ Կարապետյան Այսօր ամոթի օր է, այսօր Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին․ Մարիաննա Ղահրամանյան ՀՀ–ի համար ԵԱՏՄ–ի հետ համագործակցության խորացումը առաջնահերթություն է. Փաշինյան