Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր. Տիգրան Աբրահամյան
ԲԼՈԳՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ադրբեջանական ագրեսիան, որը շփման գծում արտացոլվում է տարբեր միջադեպերով, իր հերթական դրսևորումն ունեցել է նաև այսօր։
ՊԲ փոխանցմամբ, հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։
Հատկանշական է, որ թիրախավորվում են քաղաքացիական անձինք, շտապ օգնության մեքենա, ինչը մեզ հիշեցնում է, որ ադրբեջանցին իր էության, բովանդակության, պահվածքի ու նպատակների առումով չի փոխվել։
Սա պարզորոշ ձևով ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների՝ խաղաղության օրակարգի մասին հայտարարությունները, ոչ միայն զրոյական նշանակություն ունեն, այլ պատրաստակամության դրսևորում են ադրբեջանական պահանջների անվերապահ իրականացման մասին։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
4
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
5
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել



