Նոր մանրամասներ` Միրզոյան - Լավրով հանդիպումից (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



