Ավակովը կոչ է արել մշակել Ղրիմը և Դոնբասը ռազմական ճանապարհով վերադարձնելու սցենար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինան պետք է պատրաստ լինի ռազմական ճանապարհով վերադարձնել Ղրիմը և Դոնբասը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հանրապետության ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը, հաղորդում է Lenta.ru-ն:
Նա զարմանք է հայտնել, որ Կիևը չի դիտարկում գրավյալ տարածքների համար պատերազմի սցենարը, և կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբին մշակել ժամանակակից զենքի կիրառմամբ դրանց ազատագրման ծրագիր:
Ներքին գործերի նախարարության նախկին ղեկավարը նաև առաջարկել է պետական մակարդակով ֆիքսել Դոնեցկի և Լուգանսկի շրջանների օկուպացման և վերաինտեգրման ռազմավարությունը, որում կարտացոլի «յուրաքանչյուր պետական հաստատության, յուրաքանչյուր ուկրաինացու» դերը:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



