Կոչ՝ Արցախի բնակիչներին. Խաչիկ Ասրյան
ԲԼՈԳԱրցախի հերո՛ս Ժողովուրդ
2020 թվականը Հայաստանի ու Արցախի համար ամենաողբերգականն ու կորստաբերն էր՝ առնվազն վերջին հարյուրամյակի ընթացքում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման, Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած ու Հայ Ժողովրդի 30-ամյա զոհողությունների արդյունքում պահպանած Արցախ աշխարհի զգալի մասը: Բարեբախտաբար, մեր դարավոր բարեկամ ու ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի Դաշնության անմիջական միջնորդության և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի տեղակայման շնորհիվ, հնարավոր եղավ կանխել արյունահեղության շարունակումը՝ փրկելով Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը:
Պատվախնդի՛ր արցախցիներ,
Հայաստանի անմնացորդ աջակցությամբ ամբողջ Արցախը մաքրվելու է թուրքական ժամանակավոր ներկայությունից և վերականգնելու է իր՝ ինքնիշխան ապրելու իրավունքը:
Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, կառուցել ռազմական և սոցիալական Հայաստան ու Արցախ՝ հանուն մեր հազարավոր նահատակ որդիների և գալիք սերունդների աչքերին արժանապատիվ նայելու իրավունքի:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ
5
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ



