Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մարդիկ, որոնք անգամ 1-2 խելացի խորհուրդ չեն կարող տալ, որոշում են, որ իդեալական լուծումներ ունեն քովիդի դեմ պայքարում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից՝ պատվաստում և 14 օրը մեկ թեստի պարտադիր հանձնում, մյուս կողմից՝ սանիտարական նորմերի ոչ պատշաճ պահպանում: Նման իրականության մեջ է այս օրերին ապրում մեր երկիրը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ կան խնդիրներ, որոնց լուծումները միանշանակ չեն և որոնց լուծումների հարցով պետք է լինեն միասնական կոնսենսուսային տարբերակներ: «Այդ լուծումների հարցում պետք է ունենալ զրո պոպուլիզմ և առաջնորդվել բացառապես հանրային գերակա շահով: Դա մարդկանց կյանքն է ու առողջությունը: Ցավոք, ժամանակակից կյանքում սահմանում ենք բարձրագույն արժեքներ, բայց դրանց համար չենք սահմանում գերակայություն և ստորադասություն: Ի՞նչ ունենք. սիրողական որոշումներ, որոնք հայտնվելով հանրային դաշտում, առնվազն իդեալական ապացուցելի չեն, և սրանց հետ կապված փորձագիտական հանրությունը կարողանում է այլ բան ասել, ունենք անվերահսկելի իրավիճակ և աշխարհում խայտառակ ցուցանիշներից մեկը ինչպես պատվաստվածության ու վերահսկելիության, այնպես էլ վարակվածության և մահերի առումով: Ի՞նչ է պետք անել: Նախ պետք է հասկանալ, որ շատերի մոտ քովիդը նյարդային վիճակ է առաջացնում, ուստի բոլոր որոշումները պետք է լինեն խիստ տրամաբանված և հիմնավոր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Բերում է մեկ օրինակ՝ մարդը լսում է ինչոր մեկին, որն ասում է՝ դեռ չգիտենք՝ պատվաստումն արդյունավե՞տ է, թե՞ ոչ, այնուհետև մեկին, որն ասում է՝ պատվաստումը միակ լուծումն է, հետո հայտնվում են մարդիկ, որոնք ասում են՝ պատվաստումը խիստ անհրաժեշտ է, 100 տոկոսանոց լուծում չէ, բայց էականորեն նվազեցնում է ռիսկերը, հիմնավորում, թե ինչու պետք է պարտադիր պատվաստվել: «Մասնավորապես, գիտակցելով, որ կարող ես վարակվել, վարակել, բայց և հասկանալ, որ առողջական ռիսկն էականորեն նվազում է, բացի դա, պատվաստվելուց հետո պետք է պահել սանիտարական բոլոր կանոնները: Այս իքս մարդը վերջապես կարդում է ինչ-որ մեկի խոսքը, որոշում է գնալ պատվաստվելու: Առավոտյան դիմակ գնելու համար մտնում է դեղատուն, տեսնում է, որ միայն ինքն է դիմակով, բայց դեղատանը պետք է համաճարակային խիստ կանոններ պահվեն, որովհետև խոցելի, առողջական խնդիրներ ունեցող խմբերն են մտնում դեղատուն: Հետո խանութ է մտնում, նորից միայն ինքն է դիմակով, նույնը՝ նաև հանրային տրանսպորտում: Եվ նրա գլխում հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են պատվաստվելու նման ինտենսիվ քարոզ իրականացնում, բայց համաճարակային կանոնների նկատմամբ հսկողություն չեն իրականացնում: Ուրեմն… Եվ քաղաքացին սկսում է ինքն իրեն «ստեղծագործել»: Բայց եթե ամեն ինչ ճիշտ արվեր, մարդը «ստեղծագործելու» կարիք չէր ունենա»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ երբ վիրուսի նկատմամբ վերաբերմունքը փոխում ենք, պետք է չվախենանք և ասենք՝ կներեք, սխալվել ենք: «Պետք է հանրային ձևով ընդունենք մեր սխալը, մեր բացը: Մարդու կյանքը բարձրագույն արժեք է: Ուզո՞ւմ եք իմանալ մարդու կյանքի նկատմամբ պետության վերաբերմունքը: Ինձ համար այս հարցում առանցքային թեզն էր, երբ նախորդ տարի սեպտեմբերին ունեցանք 21 մահ՝ մարդիկ թունավորվել էին սպիրտից: Առ այսօր չգիտենք, թե այդ մեթիլ սպիրտն ինչպես էր հայտնվել շուկայում: Կառավարությունում պետք է խիստ հանձնարարական լիներ՝ բացահայտել ողջ շղթան, բայց մինչև վերջ ոչինչ չբացահայտվեց: Սա պետության վերաբերմունքն է մարդու և նրա առողջության նկատմամբ: Եթե ընդունենք մեր սխալն ու անցնենք գործի, ասենք՝ այս կառույցը թերացել էր, այս մյուսը սխալի հեղինակն է, սխալը շտկում ենք, հանրային վերաբերմունքն էլ կփոխվի: Ոչ թե ասենք՝ երկու հոգի եկան ու խանգարեցին: Պետության ներսում չի կարող երկու հոգի գալ ու խանգարել: Ուրեմն նրանք ավելի հեղինակավոր են, քան ամբողջ համակարգը»,-հավելում է ՀԿ-ի նախագահը:

Քաղաքական գնահատականների մասին: «Ինքս կցանկանայի, որ ընդդիմությունը հարցերն այնպես բարձրացներ, որ որևէ մեկի մտքով չանցներ չպատվաստվել: Բայց լինենք անկեղծ՝ ընդդիմությունը չի ասել մի պատվաստվեք, չի ասել՝ պատվաստվելը գործիք չէ: Հակառակը՝ ընդդիմության ներկայացուցիչները ևս պատվաստվել են: Այդ փաստը պետք է ճիշտ օգտագործի գործադիր իշխանությունը: Ոչ թե լինեն փորձագետներ, որոնք ասեն՝ ամբողջ աշխարհում քովիդի դեմ պայքարում իշխանություն և ընդդիմություն չկա, մեր երկրում կա: Պատվաստման մասով չկա, որոշումների մասով կա: Պետք է լինի առողջ բանավեճ: Օրինակ՝ արդյո՞ք 14 օրը մեկ պետք է թեստ հանձնել: Մեր երկրում սա սահմանվել է ոչ թե սանիտարական կանոններից ելնելով, այլ որպեսզի հետո ասեն՝ մենք չենք ասել պարտադիր է պավաստումը:Առաջադեմ երկրներում ոչ թե 14 օրը մեկ են թեստ հանձնում, այլ երեք օրը մեկ:

Այսինքն՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու որոշման մեջ տրամաբանություն չկա, բայց կա վախ, որ կլինի հանրային ընդվզում այդ որոշման դեմ: Հարց է առաջ քաշվում հակամարմինների հետ կապված: Եթե մարդն ունի լաբորատոր պատասխան, որ, օրինակ՝ երեք ամիս առաջ չի ունեցել հակամարմին, հիմա ունի, նշանակում է, որ այդ ընթացքում նա վարակվել է, ապա ինչո՞ւ նրանց որպես առանձին խումբ չենք դիտարկում: Այս հարցին չպետք է սրերով վերաբերվել, այլ անհրաժեշտ է այն դարձնել քննարկման նյութ: Հանրությանը վերաբերող այսպիսի նուրբ որոշումները պետք է կայացնել՝ հաշվի առնելով տարբեր կողմերի տարբեր կարծիքները: Ես, օրինակ՝ չունեմ իդեալական մի մոդել, որը բոլոր հարցերի պատասխանները կտա, բայց առնվազն 1-3 լավ խորհուրդ կարող եմ տալ, որը կնպաստեր այս գործընթացին:

Խնդիրն այն է, որ մարդիկ, որոնք անգամ 1-2 խելացի խորհուրդ չեն կարող տալ, որոշում են, որ իրենք իդեալական լուծումներ ունեն քովիդի դեմ պայքարում: Մի կողմն այդ իդեալական լուծումն է տալիս, որով այսօր շարժվում ենք և որն իրականում լուծում չէ, մյուս կողմն էլ նույնքան անհեթեթ քննադատությունն է բերում օրակարգ, որ, իբր, մեկ քայլը լրիվ բավարար է քովիդի դեմ պայքարում: Իսկ իրականում պոպուլիստական որոշումների բախման արդյունքում տուժում է հասարակությունը»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն Հովասափյան