Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թոշակների բարձրացման ծրագիրը միֆ է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել թոշակները գրեթե «աստղաբաշխական» թվերով՝ մի ամբողջ 2 հազար 100 դրամով։ Սա, իհարկե, ուղիղ 100 անգամ պակաս է պատգամավորների աշխատավարձին ավելացած «ձեռքի ծախսից», բայց էլի քիչ չէ՝ տատիկ-պապիկները հաստատ կգնահատեն։ Տարիքային կենսաթոշակների բարձրացման հետ մեկտեղ՝ 3 հազար դրամով էլ բարձրանալու են զինծառայողների հաշմանդամության զինվորական թոշակները։ Իշխանությունների համար պոպուլիզմի հերթական դոզան ապահովող այս նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց, ուսումնասիրելով նախագիծը, պարզ է դառնում, որ թոշակների բարձրացումը, իրականում, միֆ է։

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է հունվարի 1-ից 2 հազար 100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 հազար 500 դրամը հասցնելով 28 հազար 600-ի, իսկ բազային կենսաթոշակը, որը 18 հազար դրամ է, հաշվարկվում է արդեն աշխատանքային ստաժը, մնում է անփոփոխ։ Այսինքն՝ ամբողջ կյանքում պարապ նստած, երբեւէ չաշխատած քաղաքացիները կստանան 28 հազար 600 դրամ, իսկ, օրինակ, 20 տարվա ստաժ ունեցողը դրանից ընդամենը 5-6 կամ առավելագույնը 10 հազար դրամ ավելի կստանա, որովհետեւ կառավարությունը որոշել է խրախուսել միայն երկրին երբեւէ որեւէ օգուտ չտված պարապ զանգվածին, ոչ թե տարիներով աշխատած եւ հարկ մուծած, հավելյալ արժեք ստեղծած քաղաքացիներին։ Ընդ որում, այդ 2 հազար 100 դրամով ավելի թոշակ ստացողների թիվը բավականին քիչ է՝ մոտ 12-15 հազար շահառու կա, մինչդեռ Հայաստանում կա ավելի քան 460 հազար կենսաթոշակառու։ Այսինքն՝ կառավարությունն ընդամենը 15 հազար քաղաքացու թոշակի չափը գրոշներով ավելացնելով՝ վաղն իրեն փիառ է անելու, թե տեսա՞ք՝ մենք եկանք եւ թոշակները բարձրացրինք։ Ու ժողովուրդը մոռանալու է, որ նրանք եկած-չեկած՝ առաջինն իրենց աշխատավարձի չափն ու պրեմիաներն են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարներով ավելացրել։

Սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նպատակահարմար են գտել բարձրացնել առայժմ միայն նվազագույն կենսաթոշակը, քանի որ «կառավարության գերխնդիրը չէ նվազագույն կենսաթոշակը բարձրացնելը, կառավարության գերխնդիրը կենսաթոշակների չափերն ընդհանուր բարձրացնելն է»։

«Այսինքն՝ միջին կենսաթոշակն ավելացնելու խնդիր ունի եւ էդ խնդիրը պիտի լուծի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Որպես մասնավոր լուծում այս մի տարվա կտրվածքով՝ առայժմ անդրադարձ է կատարվել միայն նվազագույն կենսաթոշակին»,-ասաց պաշտոնյան։ Նկատեցինք, որ սրանով կառավարությունը փորձում է իր օգտին դիվիդենտներ հավաքել, մինչդեռ պարզվում է, որ, իրականում, այնպես չէ, որ թոշակներն ամբողջությամբ բարձրանում են, միայն նվազագույն կենսաթոշակի չափն է մի փոքր ավելանում։ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես տեղյակ եմ մեր հաղորդած տեղեկատվությունից, որտեղ շատ հստակ թվարկված է, թե որ կենսաթոշակներն են ավելանում։ Ես Ձեզ հետ կարող եմ քննարկել այն, ինչ այս պահին արված է, նախատեսվում է անել։ Իսկ թե ինչու է միայն նվազագույնը բարձրացել, այս պահին կառավարությունը նպատակահարմար է գտել բարձրացնել միայն նվազագույնը»,- ասաց Ա․ Գալստյանը։

Տիկին Գալստյանը չցանկացավ պատասխանել այն հարցերին, որոնցում կար քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ ինչո՞ւ են թոշակները բարձրացնում ընդամենը 2-3 հազար դրամով, իսկ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերն ու «ձեռքի ծախսն» ավելացնում հարյուր հազարներով։ «Մի բան խնդրեմ, էլի, ինձ քաղաքական ենթատեքստով հարցեր խնդրում եմ չտալ, ինձ տվեք մասնագիտական հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ։ Պարզ է, չէ՞, որ ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես կենսաթոշակային ապահովության վարչության պետ եմ, ես այլ ոլորտների քաղաքականության վերաբերյալ, ըստ Ձեզ, կարո՞ղ եմ դիրքորոշում հայտնել կամ մեկնաբանություն տալ»,- ասաց նա։

- Լավ, տիկին Գալստյան, ես Ձեր տարիքը չեմ հարցնում, թեպետ վստահ եմ՝ շատ երիտասարդ եք, բայց ինչ-որ պահի Դուք էլ եք հասնելու կենսաթոշակի տարիքի։ Ինձ հետաքրքիր է՝ 28 հազար 600 կամ թեկուզ 35-40 հազար դրամով Դուք կկարողանա՞ք գոնե գոյատեւել, էլ չեմ ասում՝ նորմալ ապրել։

- Ուրեմն, եթե կենսաթոշակների չափերը համարվեին բավարար, կենսաթոշակների ավելացումը տեղ չէր գտնի նույնիսկ կառավարությունների գործունեությունների ծրագրերում։ Այսինքն՝ այդ խնդիրն առկա է, կենսաթոշակները բարձրացնելու հարցը դրված է, եւ կոնկրետ կառավարության գործունեության ծրագրով թիրախներ էլ են սահմանված, թե ինչ ավելացումներ եւ բարձրացումներ են նախատեսվում։ Եվ դրան նախատեսվում է հասնել 5 տարվա ընթացքում։ Եվ ասել, թե ինչու առաջին տարում 5 տարվա թիրախը չի կատարվել, ներող եղեք, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ հարցադրումը։

- Կարծում եք՝ 5 տարում նվազագույն կենսաթոշակի չափը կհասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափի՞ն։

- Այսօրվա հաշվարկներով՝ դա կազմում է մոտ 68 հազար դրամ, 5 տարվա ընթացքում նախատեսվում է այսօրվա միջին կենսաթոշակը, որ 43-44 հազար դրամ է, հասցնել 67-68 հազար դրամի։ Դա նախատեսվում է։ Ես էդ 68 հազարն ինչու եմ ասում, որովհետեւ ես՝ ինքս, այ, էդ թիրախները սահմանելիս հաշվարկներ եմ կատարել, վերցրել եմ այս տարվա սպառողական զամբյուղը, 4 տարվա ինֆլյացիայի աճով աճեցրել եմ եւ ստացել եմ էդ 68 հազար դրամը։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 թվականի երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմում է 59 հազար 15 դրամ։

- Այսինքն՝ այս պահին, հատկապես որ առջեւում ձմեռ է, ու մարդը, որը միայնակ է ապրում, այլ եկամուտ չունի, միայն թոշակի հույսին է ու ստանում է ընդամենը 26 հազար 500 դրամ, կա՛մ պետք է ջեռուցման վարձը մուծի այդ փողով, բայց սոված մնա, կա՛մ հաց գնի ու մրսի, կա՛մ դեղ գնի՝ մյուս կարիքները հոգալու փոխարեն։

- Ներողություն, մենք խոսում ենք մասնագիտական հարթությունում, ճի՞շտ է։ Ուրեմն եկեք հասկանանք հետեւյալը՝ կենսաթոշակը չի տրվում ձմռանը ջեռուցման վարձը մուծելու համար եւ այլն։ Կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության ընթացքում աշխատելու, պետություններին կենսաթոշակի իրավունք տվող վճարներ անելու եւ այդ վճարների հիման վրա կենսաթոշակի իրավունք իրացնելու համար։ Անձը կարող է աշխատած էլ չլինի եւ սոցիալական խնդիր ունենա։ Ըստ Ձեզ՝ պետությունն էդ մարդուն չպիտի՞ աջակցի։ Ձեր ասածով՝ միայնակ ծեր է, երբեւէ չի աշխատել, կյանքի բերումով հիմա միայնակ է ու չի էլ աշխատել, պետությունը պիտի ասի՝ չէ, դու գնա, չես աշխատել, ես քեզ ոչինչ չե՞մ տալիս։ Ուզում եմ ասել՝ սոցիալական աջակցությունը եկեք չշփոթենք կենսաթոշակի իրավունքի հետ։ Սոցիալական աջակցությունը տրամադրում է պետությունը, երբ որ անձը կարիք ունի, սոցիալական խնդիր ունի եւ դրա լուծման կարիք ունի։ Կենսաթոշակն այլ հարց է։

ՀԳ․ Իհարկե, մենք երկու ձեռքով կողմ ենք, որ չաշխատած մարդիկ էլ ստանան արժանապատիվ կենսաթոշակ, բայց առավել կարեւոր է, որ ողջ կյանքն աշխատած մարդը ծերության տարիներին ծայրահեղ չքավորության մեջ չհայտնվի, եւ նրա նախկին աշխատանքը` հասարակության բարօրության համար, պետության կողմից պատշաճ գնահատվի:

 

Փա՛ստ է, որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են. Մարիաննա ՂահրամանյանՇատ բարդ մրցակից էր․ Զիմբրուի գլխավոր մարզիչը՝ Նոայի մասին Ի՞նչ վիրուսներ են շրջանառվում Հայաստանում․ Past.am-ը ներկայացնում է, ինչից է պետք զգուշանալԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 երկրի դեմ. Reuters Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է փոխի ժողովրդի հետ խոսելու իր տեխնիկաները և կիրառի նոր մեթոդներ. Արեգ ՍավգուլյանՈւրիշ պետության ակտիվների առգրավումը՝ ապագա պահանջները վճարելու համար, վտանգավոր նախադեպ է. Արաղչի «Պատանի երկրաբանի ճամբար». ինչպես է Քաջարանում փոխվում երիտասարդների պատկերացումը հանքարդյունաբերության մասին Ավետիք Չալաբյանին կալանավորեցին նրան լռեցնելու և քաղաքական ակտիվ գործունեությունից զրկելու համար. Անահիտ ԱդամյանԻնչպիսի՞ օգոստոս է սպասվում Հայաստանում. շոգ, թե՞ անձրևոտՏուրիստական փաթեթներ, կեղծ ամրագրումներ․ տասնյակ քաղաքացիներ խաբվել են Hetq.am Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեuիային Իրանի դեմ, կդառնա իրանական ԶՈւ-ի օրինական թիրախ. Արաղչի «TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. Տիգրան ԴումիկյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «ՃՈ»-ի անունից Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Տատյանա Կիմ ԽԱՉԻԿ ԱՍՐՅԱՆԻ բազմաթիվ «սխալներն» ու աններելի «մեղքերը» Օհանով փողոցում «Ford Fusion»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Ֆասթ Բանկի հովանավորությամբ կայացել է «Հուսո առագաստ» փառատոնի եզրափակիչ հավաքը Հարսնաքույրը հաշմանդամ է մնացել հարսանեկան ավանդույթի պատճառովԱմեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք,. բացեք ձեր աչքերը. Նարեկ Կարապետյան ԵՄ-ն ավելի քան 890 միլիոն եվրոյով տուգանել է Google-ին Հուլիսի 25-ին, Սիրահարների այգում տեղի կունենա հանրային քննարկում «Ընտրական իրավունքի սահմանափակումները միահեծան իշխանության պայմաններում» թեմայովՆավերին, բեռներին կամ դրանց առնչվող որևէ բանի հասցրած ցանկացած և բոլոր վնաuները վճարվելու են իրանական այն գումարներով, որոնք ԱՄՆ-ն ունի իր տրամադրության տակ. Թրամփ Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստներում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի հարձակման պատճառով «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ուղիղ մեկ ամիս է` ապօրինաբար կալանավորված էԻրանի ԶՈւ-ն գիշերը ԱԹՍ-ների միջոցով hարվածներ է hասցրել Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ-ի բազաներին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական ծավալն թաքցնելու նպատակով դեպքերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում․ Աբրահամյան Մանկապարտեզի աշխատակիցը դատապարտվել է երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների համար Մուրացանի փողոցում հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող 2 հետախուզվողի հայտնաբերեցին Դիլիջանում․ Տեսանյութ Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Իրանը հայտարարել է տարածաշրջանի որոշ երկրներին հնարավոր հարվածների մասին Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալով