Վրաերթ Երևանում. առաջին օգնությունը ցուցաբերել է Արսեն Թորոսյանը
ՖՈՏՈԱյսօր՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Lada Priora մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածին առաջինն օգնություն է ցուցաբերել ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Նա ահազանգել է շտապօգնություն և օգնություն ցուցաբերել վիրավորին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
3
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
4
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու
5
Ջրամատակարարումը կդադարեցվի. հասցեներ



