Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչն է նյարդայնացնում Իրանին. հնարավոր է համարվում, որ ՆԱՏՕ -ն Ադրբեջանի երկինքը կօգտագործի իրանական միջուկային օբյեկտները հրթիռակոծելու համար․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

svpressa.ru-ն «Խամենեիի ատելությունը. իրանցի միջուկային ինժեներ Ֆախրիզադեն սպանվել է ադրբեջանական Սիտալչայ բազայից» վերնագրով հոդվածում գրում է, որ իրանական սոցիալական ցանցերն ակտիվորեն քննարկում են լուրերը, թե Թեհրանը և Երևանը, կարծես, համաձայնության են եկել Հայաստանի տարածքում իրանցի ռազմական խորհրդականների տեղակայման վերաբերյալ: Առաջին հայացքից թվում է, թե առկա է վատ հասկացվող ինտրիգով ֆեյքային լցոնում: Այնուամենայնիվ, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ:

Տեղեկատվությունը ներկայացվում է այնպես, կարծես, Այաթոլայի ռեժիմը մի կողմից՝ նպատակ ունի հակադրվել Իսրայելին, որը, ըստ շիական լրատվամիջոցների հաղորդագրությունների, ունակ է Ադրբեջանից հարվածներ հասցնել կամ նույնիսկ արդեն հասցրել է Իրանի տարածքին, մյուս կողմից՝ Հայաստանն է ուրախ երրորդ հզոր երկրին դրդել Բաքու-Անկարա դաշինքի դեմ՝ Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը վերականգնելու համար, որը խաթարվել էր անցյալ տարվա Արցախյան պատերազմից հետո: Ցանցերում նկատվում է նաև ակնարկ Մոսկվայի՝ իբր քաղաքական անտարբերության և ՀԱՊԿ անօգնականության վերաբերյալ, որը Ղարաբաղի համար մղվող մարտերի ժամանակ մնացել էր լուսանցքում, չնայած, ըստ Երևանի, պետք է պաշտպաներ իր դաշնակցին:

Նույնիսկ գրում են, որ իրանական բանակ կարող է տեղակայվել Սյունիքի մարզում, որտեղ նախկինում նախատեսվում էր ստեղծել երկրորդ ռուսական ռազմակայան: Ներկայումս ո՛չ Հայաստանը, ո՛չ Թեհրանը որևէ կերպ չեն մեկնաբանել ֆեյքային տեղեկատվական լցոնումները, բայց և չեն հերքել դրանք: Մյուս կողմից՝ Բաքվում ընթանում են ռազմատենչ ցույցեր՝ ընդդեմ իրանցի հոգևորականների «չհիմնավորված» մեղադրանքների: Ապշեցուցիչ է այն, որ եթե նախկինում պաշտոնական Բաքուն նախընտրում էր լռել, ապա այժմ սպառնալիքներին պատասխանում է սպառնալիքներով: Հոկտեմբերի 5 -ին նախագահ Ալիևն է առաջին անգամ ուղղակիորեն և բավականին կոշտ արձագանքել Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Հեյդարիի հայտարարությանը, որը Պոլդաշտ զորքեր մտցնելը բացատրել էր Ադրբեջանում հրեական պետությանը հակազդեցությամբ:

Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Ջաբրայիլում՝ սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ասել է. «Նրանք (իրանցիները) խոսում են այնպես, կարծես Ադրբեջանն է Իսրայելին բերել այս տարածաշրջան: Թող նրանք բացեն իրենց աչքերը և նայեն: Որտե՞ղ են նրանք այստեղ տեսնում Իսրայել: Այստեղ ոչ մի մարդ չի ապրում: Այստեղ ոչ մի շենք չկա: Կա՞ որևէ ապացույց: Ոչ ... Ես սա ասում եմ այստեղ՝ Ջաբրայիլում, Արազ գետի ափին. ադրբեջանցի ժողովրդին ուղղված անհիմն մեղադրանքները անպատասխան չեն մնա»: Մինչդեռ իրանական ԶԼՄ -ները, մեկնաբանելով Բաքվի և Թեհրանի հակամարտությունը, գրում են, որ այաթոլաների պնդումները վերաբերում են ոչ միայն Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերին, այլև շոշափում են այլ հարցեր, այդ թվում՝ անցյալ տարի Բաքվի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը, պատերազմը Հայաստանի հետ և Կովկասի «սահմանների փոփոխության» հեռանկարը, որը ձեռնտու չէ Պարսկաստանին: Ըստ ամենայնի, խոսքը գնում է Ղարաբաղի մի մասի, ինչպես նաև Հարավային Հայաստանի այն տարածքի մասին, որը բաժանում է Նախիջևանի ադրբեջանական անկլավը և բուն Ադրբեջանը: Շատ հավանական է, որ Բաքուն, փակելով Իրան-Հայաստան ճանապարհը, կտրել է Իրանի համար կարևոր հակապատժամիջոցային որոշակի ուղի:

Ի դեպ, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կարձագանքի կովկասյան տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին: Կարելի է հասկանալ և այսպես. եթե Մոսկվան ոչինչ չանի, Թեհրանը կմիջամտի այդ հարցին: Ինչ էլ լինի, Բաքուն ամեն կերպ ցույց է տալիս, որ իր համար լիովին անհասկանալի է մնում, թե կոնկրետ ի՞նչն է նյարդայնացնում Իրանին: Իլհամ Ալիևը պնդում է, որ «Իսրայելը հեռու է» և միայն պատրվակ է մահմեդական հարևանների միջև ջերմաստիճանը կրիտիկականի հասցնելու համար: Իսկ իրավիճակն իսկապես թեժանում է:

Ադրբեջանական ԶԼՄ -ները հայտնել են, որ Իրանը ադրբեջանական զինուժի թռիչքների համար փակել է իր օդային տարածքը: Բաքուն որոշել է պատասխանել «ակն ընդ ական» սկզբունքով և փակել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի Բաքվի գրասենյակի նիստերի դահլիճը: Ի պատասխան իրանական ազգի, հայրը Ադրբեջանի քաղաքացիներին թվիթերյան ուղերձ է հղել ադրբեջաներենով. «Նա, ով փոս է փորում իր եղբայրների համար, ինքը կընկնի այդ փոսը»: Եթե Ալիևը չի հասկանում պարսիկների զայրույթը, ապա Իրանում շատ է խոսվում այն մասին, որ, օրինակ՝ անցյալ տարվա նոյեմբերին Թեհրանի մերձակայքում սպանված իրանցի միջուկագետ Ֆահրիզադեին, ենթադրաբար, վերացրել են Իսրայելի տեխնիկական միջոցների օգնությամբ Սիտալչայ ավիաբազայից, որը գտնվում է մայրաքաղաք Բաքվից 70 կմ հյուսիս-արևմուտք:

Շիական ԶԼՄ -ները նաև ենթադրում են, որ մի կողմից՝ Իսրայելի և ԱՄՆ -ի, մյուս կողմից՝ Իրանի միջև ենթադրյալ պատերազմի դեպքում «չարիքի առանցք» ՆԱՏՕ -ն Ադրբեջանի երկինքը կօգտագործի իրանական միջուկային օբյեկտները հրթիռակոծելու համար: Ինչպես միշտ, նման դեպքերում ոչ մի ապացույց չի տրվում: Բայց հենց նման տեսակի մեղադրանքի փաստը, թեև ոչ պաշտոնական, խոսում է ամեն ինչի մասին: Կարող ենք վստահորեն ընդունել, որ այս ամենը խոսում է հոգևորականների ուժեղ բարկության մասին Բաքվի քաղաքականության նկատմամբ, «որը մահմեդական Թեհրանի հետ եղբայրության փոխարեն ընկերություն է անում անհավատ Թել Ավիվի հետ»: Այաթոլաներն ադրբեջանցիներին ուղիղ են ասում. «Կա՛մ դուք մեզ հետ եք հրեաների դեմ, կա՛մ մենք ենք ձեր և հրեաների դեմ»:

Բայց, ըստ ամենայնի, Բաքուն արդեն ընտրություն է կատարել: «Եվ նույնիսկ հերքելով հրեաների ներկայությունը Ադրբեջանում՝ Ալիևը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում Իսրայելի մեկ անվիճելի ներկայության վրա,- գրել է վաշինգտոնյան Eurasianet հրատարակությունը,- Ջաբրայիլում գտնվելու ընթացքում նա (Ալիևը) հանդիսավորությամբ բացել է սահմանային կայան, որտեղ լուսանկարվել է՝ լայն ժպտալով և նրբորեն շոյելով Իսրայելի արտադրության Harop անօդաչու թռչող սարքը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից