Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


800.000-ի առեղծվածը. պետությունը կհրաժարվի անվճար բուժել չպատվաստվածներին. մասնագետի դիտարկումները

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Իշխանական օղակները, կարծես թե, նոր փորձություն են պատրաստել ՀՀ քաղաքացիների համար: Նրանք դեռ չէին «մարսել» գործատուին ՊՇՌ թեստի բացասական պատասխանը հաստատող սերտիֆիկատի ներկայացնելը կամ պատվաստվելը, հիմա էլ այլ փորձության առաջ են կանգնել: Երեկ Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ քաղաքացիների բողոքի նոր ալիք է բարձրանում. նրանք պահանջում են, որ այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել, կորոնավիրուսով վարակվելու դեպքում, բուժվեն իրենց սեփական միջոցներով.

«Ես նկատում եմ՝ մարդիկ կան, շարժում են սկսել, ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ասում են՝ ինչու պետք է հարկեր վճարենք, որ մարդիկ չպատվաստվեն. մենք կարող էինք այդ գումարը հազար ու մի ծախսի վրա օգտագործել: Ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնը ավելի ու ավելի բարձր է հնչելու»,- այս մասին նիստի ժամանակ ասաց վարչապետը:

Նիստից ընդամենը ժամեր անց Առողջապահության նախարարի խոսնակը՝ Հռիփսիմե Խաչատրյանը, հանդես եկավ նմանատիպ հայտարարությամբ, ասաց, որ  նոր առաջարկ կա. բոլոր այն քաղաքացիները, որոնք չեն պատվաստվել, բուժումը այլևս կհոգա ոչ թե պետությունը, այլ տվյալ անձը: Այս հայտարարության հետ նաև շրջանառվում է 800 հազար դրամի չափը, որով և պետք է բուժվի կորոնավիրուսով վարակված անձը:

Այս թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ազգային բժշկական պալատի նախագահ, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանի հետ, որը հռետորական հարց բարձրացրեց. ինչու հատկապես 800 հազար դրամ, ինչպես է հաշվարկվել այդ գումարը և կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացուն բուժելն ավելի էժան է. «Դժվարանում եմ հիշել, թե այդքան գումար մենք ծախսել ենք մի պացիենտի վրա, թե շատ ավելի նվազ է եղել մեր ծախսած գումարը: Պետք է հասկանալ, թե ինչ ծառայություններ են մտնում այդ 800 հազար դրամի մեջ: Եթե այդ առաջարկը օրենքի ուժ ստանա, վճարողների գումարի չափը պետք է հավասար լինի: Բուժման ենթարկվող պացիենտը պետք է վստահ լինի, որ վճարվող կամ փոխհատուցվող գումարը միարժեք է և ինքը ստանալու է ադեկվատ բուժում, ինչ-որ կստանար, եթե օրինակ պատվաստված լիներ և կորոնավիրուսով վարակվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ միանշանական, վիրուսի բարդությամբ պայմանավորված, գները տարբեր կլինեն. Պետք է հասկանալ, թե ինչ է մտնում այդ 800 հազար դրամի մեջ: Եթե այդ առաջարկը օրենքի ուժ ստանա, վճարողների գումարի չափը պետք է հավասար լինի: Բուժման ենթարկվող պացիենտը պետք է վստահ լինի, որ վճարվող կամ փոխհատուցվող գումարը միարժեք է և ինքը ստանալու է ադեկվատ բուժում, ինչ-որ կստանար, եթե օրինակ պատվաստված լիներ և կորոնավիրուսով վարակվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ միանշանական, վիրուսի բարդությամբ պայմանավորված, գները տարբեր կլինեն.

«Ռեանիմացիոն հիվանդների վրա ծախսը, բնականաբար, կլինի շատ ավելի թանկ,  բայց օրինակ ոչ ռեանիմացիոն, թոքաբորբ չտանող, ռիսկի խմբում ընդգրկված հիվանդների համար կարող է լինել ավելի քիչ: Գինը որոշելու համար պետք է կատարվի բժշկատնտեսագիտական հաշվարկ: Իսկ ստեղծվող գնային առաջարկը պետք է բացառապես բխի նախկինում արված հիմնավորումներից և հաշվարկներից»,- նշեց Նարեկ Վանեսյանը:

Մեր այն հարցին, թե արդյոք նման քայլերով պետությունը պարտադրում է քաղաքացիներին պատվաստվել, մեր զրուցակիցը չհամաձայնեց մեզ հետ. «Պետությունը այս պահին ստեղծել է որոշակի հնարավորություններ քաղաքացուն կորոնավիրուսից կանխարգելելու: Ունենք մի իրավիճակ, որ անկախ սոցիալական ծագումից, եթե կորոնավիրուսով վարակվում են և հիվանդանոցի կարիք կա, բոլոր ծախսերը հոգում է պետությունը: Եթե համաքաղաքացին չի ցանկանում պատվաստվել, բայց վտանգի պատճառ է հանդիսանում, թե՛ իր և թե՛ այլոց առողջության համար, ապա շատ հնարավոր է, որ այլ քաղաքացիներ, որոնք պատվաստվել են, իրենց մոտ դիսկոմֆորտ առաջանա. իրենք օրինապահ քաղաքացի են, պատվաստվել են, ինչու ուրիշները ևս չպատվաստվեն»,- պետության կողմից նման առաջարկը վերջինս այս կերպ նկարագրեց:

Նարեկ Վանեսյանը վստահեցրեց, որ պատվաստումներն առողջապահության ոլորտում ունեն կանխարգելման նշանակություն: Անդրադառնալով դրանց ծախսատար լինելուն, ընդգծեց, որ այդ առումով պատավստումներն ավելի քիչ ծախսատար գործընթացներ են համարվում պետության համար, քան հիվանդանալը և հիվանդանոցային բժշկական օգնությունը. «Հանրային առողջապահական խնդիրների տեսակետից լայն մասսաների պատվաստումը խիստ անհրաժեշտ և օրհասական է: Այստեղ պետք է մեխանիզմներ կիրառվեն, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն, և մենք փորձենք փակել այս կորոնավիրուսի էջը, հասնենք նրան, որ այն դառնա սեզոնային գրիպի նման հիվանդություն»,- ասաց նա: 

Վերջինս վստահ է, որ կորոնավիրուսի էջը կարող ենք փակել միայն այն դեպքում, երբ պատվաստմանն ուղղված քարոզչական գործընթացը ակտիվանա. «Մարդիկ շատ են, որոնք հարցեր ունեն և այդ հարցերի պատճառով չեն կողմնորոշվում պատավստվե՞լ, թե՞ ոչ, պետք է իրենց հուզող հարցերին ստանան պատասխաններ: Ես օրինակ ամեն օր պատասխանում եմ մեկ տասնյակից ավելի հարցերի: Հարցերի իմաստը գրեթե նույնն է՝ որ օրգան համակարգերի վրա է այն ազդում, արդյոք խոչընդոտում է պտղաբերությանը, կամ արդյոք պատվաստման QR կոդով կարող է այլ երկիր գնալ, թե՞ ոչ և այլն: Պետք է այս քարոզչական գործընթացը իրականացնելու համար ուժեր մոբիլիզացվեն»,- շեշտեց մեր զրուցակիցը: 

Հարցին, թե ինչ է սպասվում այն քաղաքացիներին, որոնք կպատվաստվեն, սակայն կվարակվեն կորոնավիրուսով. արդյո՞ք  իրենք պետք է նորից վճարեն հիվանդանոցային բոլոր ծախսերը, Նարեկ Վանեսյանն ասաց, որ այն քաղաքացիները, որոնք կպատվաստվեն և կունենան կրկնավարակ, ապա պետությունը պետք է պարտավորություն կրի նրանց բուժման համար:

 
 
 
Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց