Ողբերգական վթար Տաշիր-Գոգավան ճանապարհին. մահացածներից մեկն անչափահաս է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 00.00-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Տաշիր-Գոգավան հատվածի 9-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 34 ՏՏ 740 համարանիշի (վարորդ՝ Ս. Գ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց (մոտ 1 մետր) եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր՝ 15-ամյա Ս. Պ.-ն տեղում մահացել են:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել վարորդի եւ ուղեւորի դիերը. վերջիններիս տեղափոխել են Տաշիրի ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
4
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում
5
Ինչի՞ համար է փաստաբան Թումանյանը «uպանել» 20-ամյա ուսանողուհուն․ ի՞նչ է տեղի ունեցել. մանրամասներ



