Բաթումում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենք է փլուզվել: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, նախնական տվյալներով՝ զոհեր կան:
Ականտեսները հայտնում են, որ շենքի փլուզմանը պայթյուն է նախորդել: Դեպքի վայրում հատուկ տեխնիկա է աշխատում: Ոստիկաններն ու բժիշկները ևս տեղում են: Փրկարարները մարդկանց են դուրս բերում փլատակների տակից:
Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հաջողվել է շենքի փլատակների տակ հայտնված մեքենայից երկու մարդու դուրս բերել՝ կնոջ և 6-7 տարեկան երեխայի:
Նշվում է, որ փլատակների տակ մոտ 10 մեքենա է մնացել, որոնք կայանված էին շենքի հարևանությամբ:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



