Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցների գործունեության ժամկետը, որոնք 2019 թվականին ընդունել էր նախկին նախագահ Դոնալդ Թրամփը՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական արշավի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Պատժամիջոցների տակ են ընկել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի նախկին պետ, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուն:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Ինքնшuպшն եղած Թաթուլ Պետրոսյանի քույրը ցույց է տվել, թե ում հետ է իր հարսը դավաճանել եղբորը
3
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
4
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



