Արտակարգ դեպք՝ Երևանում. Արցախի փողոցում քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնացել՝ պատառաքաղով վնասել իրեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Արցախի փողոցում՝ «Մուշ» մոթելի հարևանությամբ, բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն։
Ոստիկաններն ու փրկարարները տևական ժամանալ բանակցություններ են վարել մոտ 30-35 տարեկան տղամարդու հետ, որն իջել է ծառից և տեղափոխվել՝ ոստիկանության Էրեբունու բաժին։ Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է տղամարդու ինքնությունը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



