Արագածոտնի մարզում 15 տոննա բանան տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



