Երևան, 21.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ են Բաքուն և Թեհրանը սկսել հավասարակշռել ուժերը պատերազմի շեմին. իրանական կողմը շարունակում է պնդել Ադրբեջանում և Ղարաբաղում իսրայելական ուժերի և սպառազինման տեղակայումը. Տարասով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս ականավոր քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովը վերլուծել է Իրանի և Ադրբեջանի ղեկավարությունների՝ օրերս հնչեցրած մեղադրանքներն ուղղված մեկը մյուսին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով Թեհրանի մեղադրանքները, թե «Բաքուն Իսրայելին ներքաշել է տարածաշրջան», հայտարարել է, որ դա ճիշտ չէ, և Իրանի ղեկավարությունը ստիպված է լինելու պատասխան տալ այդ հայտարարության համար:

Հեղինակը հիշեցնում է, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանն Իսրայելին մեղադրել է՝ պնդելով, որ երկիրը փորձում է օգտվել Լեռնային Ղարաբաղի հետ կապված բարդ իրավիճակից: Նրա խոսքով՝ «իսրայելցիները ներկայություն են հաստատել Ադրբեջանի տարածքում»:  

«Թեհրանն Ադրբեջանին մեղադրում է պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղում իսրայելցի ռազմական մասնագետների տեղակայման մեջ: Ըստ երևույթին, խոսքն իսրայելական ռադիոէլեկտրոնային հետախուզության ստորաբաժանումների մասին է, որոնց ներկայությունը կարող էին ֆիքսել իրանական հատուկ ծառայությունները: Իսկ այժմ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատար, բրիգադային գեներալ Կիյոմարս Հեյդարիի կարծիքով՝ Ադրբեջանի տարածքում են գտնվում Իսրայելի ներկայացուցիչները և ԻՊ-ի գրոհյինները»,- նշում է Տարասովը:

«Իրանցի նախկին դիվանագետ Ամիր Մուսավին «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել: Նրա տեղեկություններով՝ «Ադրբեջանում 1000 իսրայեցի մասնագետ է գտնվում և ԻՊ-ի 1800 ահաբեկիչ: Գործը հասել է նրան, որ Բաքվի և Թեհրանի միջև սուր քննարկումներին որոշել է միջամտել Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսադնր Բեն Ցվին, որը «մեծ հիմարություն» և «երևակայություն» է անվանել Ղարաբաղում իսրայելցի զինվորականների ներկայությունը: Հավանաբար, այս տվյալները ստացվել են իրանական հետախուզությունից: Նույն տեղեկությունների համաձայն՝ Զանգելանում (Կովսական) իսրայելայան ռադիոէլեկտրոնային համակարգեր են տեղակայվել»,- գրում է փորձագետը:

Ինչպես հոդվածագիրը նշում է, մի շարք փորձագետների կարծիքով՝ Թեհրանը մտահոգություն ունի որոշակի արտաքին ուժերի օգնությամբ երկրի ադրբեջանաբնակ շրջաններում հնարավոր ապսատմբության բռնկման շուրջ, որին կարող է հաջորդել Հարավային Ադրբեջանի՝ դուրս գալն Իրանի կազմից:

Միևնույն ժամանակ իրադարձությունները յուրօրինակ զարգացում են ունենում: Արտաքնապես Իրանն իրավիճակը ներկայացնում է որպես «սպառնալիք» Բաքվի կողմից: Սակայն Իրանում կան ուժեր, որոնք որոշակի պայմաններում և հանգամանքներում պատրաստ են տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին, որը, նախքան 19-րդ դարում Ռուսաստանին միանալն, իրանական նահանգ է եղել: Պատահական չէ, որ մի շարք իրանցի քաղաքական գործիչներ հայտարարում են, որ «Ալիևը պետք է իր երկիրն այնպես կառավարի, որ Թեհրանը ետ չպահանջի Ադրբեջանի տարածքները»: Այստեղից էլ գալիս է Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցնելու Բաքվին ուղղված պահանջը»,- ընդգծում է փորձագետը:

Վերջինս հավելում է, որ «Իրանում տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող չանդրադառնալ Թուրքիայի շահերին, որի դիրքերը Ղարաբաղյան պատերազմից հետո զգալիորեն ամրապնդվել են Անդրկովկասում»: 

«Կրակին յուղ է լցնում նաև իսրայելական մամուլում հայտնված տեղեկությունն այն մասին, որ Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին իսրայելական ուժային կառույցների պատվիրակությունը մեկնել է Բաքու: Իսրայելցիները, ինչպես ասվում է հրապարակումներից մեկում, «վստահեցրել են ադրբեջանցի գործընկերներին, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել իրանական տարածքից եկող թշնամական գործողությունների դեպքում»: Ի դեպ, Թեհրանը որոշել է փակել իր օդային տարածքը Նախիջևան թռիչքների համար՝ պայամանավորված այնտեղ այս օրերին անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին»,- նկատում է Տարասովը:  

«Դեռևս բոլորը հետևում են Իրանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող իրադարձություններին և Բաքվի ու Թեհրանի հռետորաբանությանը՝ չհաշված Անկարային, Երուսաղեմին, Մոսկվային և Վաշինգտոնին: Առաջիկա օրերը ցույց կտան՝ կհաջողվի արդյոք խոշոր տարածաշրջանային խաղացողներին խաղաղությամբ կարգավորել Ադրբեջանի և Իրանի միջև ի հայտ եկած հակասությունները, թե իրադարձությունները կսկսեն զարգանալ բացասական սցենարով»,- եզրափակում է քաղաքագետը:

Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԼավրովի կոշտ նախազգուշացումը Մեծ Բրիտանիային անհանգստություն է առաջացրել Լոնդոնում ԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԼեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը Էդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (Photo 18+)Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան Աշխարհի ամենատարեց մարդը նշել է իր 117-ամյակը «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԹունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները Արդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր Ավելի լավ է պատերшզմն ավարտել հենց այսօր, քանի դեռ մենք գտնվում ենք ուժի և արժանապատվության դիրքում. Փեզեշքիան Կառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է․ գյուղում մի քանի օր է՝ հանգիստ է Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՄայրը թույլ է տվել անհայտ տղամարդկանց բազմիցս սեռական բռնության ենթարկել իր չորս և յոթ տարեկան դուստրերին՝ գումարի դիմացՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՎառելիքային ճգնաժամի նոր ալիք՝ Ռուսաստանում. բենզինի գները բարձրանում են Կիևը ցանկանում է Starlink-ն օգտագործել Ռուսաստանի խորքում հարվածների համար․ FT Ֆասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Կասեցվել է «Պիրաժոկ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մուլտֆիլմերի դեմ պшտերազմ սկսելու որոշումը ցույց է տալիս Կիևի ռեժիմի այլանդшկությունը․ Պեսկով Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի Ռուսաստանին հիմա զանգվածային զորահավաք պետք չէ, այն չի նախատեսվում․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Երևանի հիվանդանոցներից մեկում նորածին երեխա է մահացել