Ճապոնիայում մահացել է հայտնի ալպինիստուհին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Հոկայդո կղզու լեռներում մահացել է աշխարհում հայտնի ալպինիստուհի Քեյ Տանիգուտին: Նրա մարմինը գտել են ոստիկանները Կուրոդակե լեռնաշղթայի շրջանում:
Լեռան գագաթին 43-ամյա ալպինիստուհին հանել է իրեն պահող պարանները, խմբից առանձին շարունակել է բարձրանալ ու անհետացել է: Նրան որոնելու համար ոստիկանական ջոկատ է ժամանել, ինչպես նաեւ կամավորական ալպինիստներ եւ ռազմական ուղղաթիռ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քեյ Տանիգուտին 2007-ին նվաճել էր Էվերեստը: Նա աշխարհում առաջին ալպինիստն է, որ կարողացել էր բարձրանալ Տիբեթի Կամետ լեռը հարավ-արեւելյան կողմից (բարձրությունը 7756 մետր):
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



