Երկրաշարժ՝ Բավրա գյուղից հյուսիս-արևելք. ուժգնությունը էպիկենտրոնում 3.4 մագնիտուդ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍույն թվականի հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 12:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Զույգաղբյուր, Աշոցք և Բավրա գյուղերում, Լոռու մարզի` Տաշիր, Ալավերդի քաղաքներում և Թումանյան համայնքում` 3 բալ ուժգնությամբ:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



