Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է «Հայֆեստ» միջազգային փառատոնը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ուսուցիչների համաշխարհային օր, Ինդոնեզիա՝ Զինված ուժերի օր, Պորտուգալիա՝ Հանրապետության օր, Վանուատու՝ Սահմանադրության օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1935 –ծնվել է ֆրանսահայ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ժան Տեր-Մերկերյանը:

2007- Թատրոնի և կինոյի ինստիտուտի շենքի մոտից սկսվել է «Հայֆեստ» 5-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր շքերթը: Մասնակիցները հասել են Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ էլ շարունակվել է տոնը` մինչև փառատոնի հանդիսավոր բացումը:

2009-Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ստացել է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պաշտոնական հրավերը` այցելելու Թուրքիա և համատեղ դիտելու ֆուտբոլային հանդիպումը Թուրքիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:

2011– վախճանվել է նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը՝ Վանուշ Խանամիրյանը:

2011-սկսել է գործել «Զվարթնոց» օդանավակայանի նորակառույց տերմինալը, որը ունի տարեկան 3,5 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորություն, իսկ ներդրումը եղել է 160 միլիոն դոլար:

2012 –վախճանվել է կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանը:

2018-Փարիզում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի հոգեհանգստի արարողությունը:

2020-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախ և խորհրդակցություն անցկացրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և բարձրագույն սպայակազմի հետ: Երեկոյան նա կոչ է արել վերջին տարում ծառայությունը ավարտած բոլոր երիտասարդներին կամավոր մեկնել ճակատ:

ԱՇԽԱՐՀ

610 - Բյուզանդիայում թագադրվել է Հերակլիոս Ա կայսրը:

1143– Պորտուգալիան անկախացել է Լեոնի թագավորությունից, իսկ սկսած 1910 թվականից՝ այդ օրը սկսել է նշվել որպես Հանրապետության տոն:

1502 -Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործել է Կոստա-Ռիկա կղզին:

1713 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Դենի Դիդրոն:

1728 –ծնվել է ֆրանսիացի արկածախնդիր, դիվանագետ և հետախույզ Շեվալիե դը Էոնը, որը իր ամբողջ գիտակից կյանքի մեծ մասը անց է կացրել կնոջ կերպարում:

1793-Ֆրանսիայի ազգային կոնվետի օրենքով մտցվել է Ֆրանսիական հանրապետական օրացույց:

1813 –վախճանվել է ամերիկյան գաղութարարների դեմ պայքարած հնդիկների առաջնորդ Թեկումսենը:

1823 –Անգլիայում սկսել է հրապարակվել աշխարհում առաջին բժշկական ամսագիրը («Լանցետ»):

1848 –վախճանվել է գերմանա-ֆրանսիացի կոմպոզիտոր Ժակ Օֆենբախը:

1864 - Հնդկաստանի Կալկաթա քաղաքը համարյա ամբողջովին ավերվել է ցիկլոնից, զոհվել է մոտ 60 000 մարդ:

1864 – ծնվել է ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը՝ Լուի Ժան Լյումիերը: 1910 - Պորտուգալիան դարձել է հանրապետություն:

1918 –վախճանվել է ֆրանսիացի օդաչու Ռոլան Գարոսը:

1930 –Արկտիկայի հետազոտող Գեորգի Ուշակովը ավարտել է Հյուսիսային երկրի հայտնագործումը և նրա արևմտյան ափին բարձրացրել է խորհրդային դրոշը:

1936– ծնվել է չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ Վացլավ Հավելը:

1954 - Իտալիան և Հարավսլավիան բաժանել են Տրիեստի մոտակա տարածքը:

1948– Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի արդյունքում տարբեր հաշվարկներով զոհվել է ավելի քան 100 000 մարդ:

1962- ավարտվել է Ջեյմս Բոնդի մասին պատմող առաջին ֆիլմի ստեղծումը:

1986– Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս 2-րդի այցի կապակցությամբ բացօթյա համերգ է տվել, որին ներկա է եղել մոտ 800 000 մարդ:

1994–ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից սկսել է նշվել Ուսուցիչների օրը:

2000– Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ է տրվել Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:

2011 –վախճանվել է ամերիկացի գործարար, Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա Կոստանյան