Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ չհամաձայնեց պատերազմը ժամանակին կանգնեցնել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում Հայաստանը կարճ ժամանակահատվածում հաղթական երկրից վերածվեց կապիտուլացված պետության։ Եվ բազմաթիվ փորձագետներ, այդ թվում՝ արտասահմանյան, դիտարկելով պատերազմի ընթացքը, այն եզրակացությանն են հանգում, որ Արցախն անհավասար պայքարի էր դուրս եկել Արդրբեջանի ագրեսիայի դեմ։ Հարցն այն է, որ Ադրբեջանի ունեցած ուժերը մի քանի անգամ գերազանցում էին Հայաստանի ու Արցախի ուժերին։ Թվաքանակով ՆԱՏՕ-ի ռազմաքաղաքական դաշինքում երկրորդ ուժը համարվող թուրքական բանակն անմիջականորեն ներգրավվել էր պատերազմում։

Պատահական չէ, որ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը և այլ բարձրասիտճան զինվորականներ մեկուսացվել էին, իսկ թուրք գեներալներն իրենց վրա էին վերցրել ռազմական օպերացիաների ղեկավարումն ու կազմարկերպումը։ Պատերազմի ընթացքում Թուրքիան նաև հազարավոր վարձկան ահաբեկիչների էր Սիրիայից ու Լիբիայից տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար։ Դրան զուգահեռ՝ Անկարան Բաքվի աջակցելու նպատակով մատակարարում էր թուրքական արտադրության ժամանակակից սպառազինության տեսակներ, մասնավորապես ԱԹՍ-ներ։ Հիշենք նաև, որ 2020 թվականի հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած թուրք-ադրբեջանական զորավարժություններից հետո թուրքական սպառազինության գերակշռող մասը մնաց Ադրբեջանում՝ ներառյալ F-16 կործանիչները։

Չհաշված, որ Անկարան պատերազմի ընթացքում նաև էական դիվանագիտական աջակցություն էր ցույց տալիս Բաքվին։ Ադրբեջանին ակտիվորեն սատարում էր նաև Պակիստանը, որը մինչ օրս չի ճանաչում Հայաստանի պետականության գոյությունը։ Նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում, որ պակիստանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ևս մասնակցություն են ունեցել Ադրբեջանի զինված ուժերի առաջխաղացման գործում։ Պատերազմից հետո էլ Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են խորացնել եռակողմ հարաբերությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ, և նույնիսկ եռակողմ ձևաչափով պարբերաբար զորավարժություններ են անցկացնում։ Ադրբեջանի ռազմական հաջողությունների գործում մեծ դերակատարություն են ունեցել նաև Իսրայելի կողմից գերժամանակակից զենքերի մատակարարումները։

Այնպես որ, ռազմական գործողությունների ընթացքում Հայաստանը միայնակ էր մնացել հակառակորդի ահռելի ուժերին դեմ հանդիման։ Ուրեմն, եթե ռեալ հաշվարկները ցույց են տալիս, թե իսկապես անհնար էր մեր ունեցած ուժերով երկար պայքարել հակառակորդի դեմ, ապա հարց է առաջանում՝ մի՞թե հնարավոր չէր այդ դեպքում հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ պատերազմից կամ կանգնեցնել այն (թե ինչու սկսեց պատերազմը, մենք արդեն անդրադարձել ենք, նշել նաև այն մասին, թե ում մեղքով եղավ դա)։ Գոնե այդ դեպքում կարող էինք քիչ թե շատ արժանապատիվ իրավիճակում հայտնվել և այդքան շատ զոհեր ու կորուստներ չէինք ունենա։

Սակայն պարզվում է, որ պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը իսկապես եղել է՝ առնվազն հոկտեմբերի 7-ին և հոկտեմբերի 19-ին։ Տեսեք, պատերազմից հետո այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտնեց, որ դեռևս 2020 թ. հունիսին ՀՀ վարչապետին, ապա նաև անվտանգության խորհրդին ներկայացրել էր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Իսկ այդ վերլուծության համաձայն, Թուրքիայի ու Ադրբեջանի համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չէր կարող արդյունավետ դիմակայել, ուստի անհրաժեշտ էր քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

Պատերազմի սկսվելուց 4 օր անց ևս Օ. Գասպարյանը ներկայացրել է ստեղծված իրադրության մասին ԶՈւ նույնատիպ գնահատականը` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ: Ուշագրավ է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն օրերս հայտարարեց, թե երբ պատերազմից ընդամենը 10 օր էր անցել, ինքը հոկտեմբերի 7-ին զանգահարել է Պուտինին, շնորհավորել նրա ծննդյան օրն ու քննարկել պատերազմը դադարեցնելու խնդիրը։ Պատերազմը դադարեցնելու վերաբերյալ նրա առաջարկը Ռուսաստանի կողմից աջակցություն է ստացել, սակայն հայկական կողմը մերժել է։ Արժե նշել, որ եթե Ալիևի ասածներն իրականությանը չհամապատասխանեին, ապա ռուսական կողմն անմիջապես կհերքեր այն։

Դրանից առաջ էլ Պուտինը հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ընդունել հոկտեմբերի 19-20-ին արված հրադադարի մասին առաջարկը, երբ Ադրբեջանի բանակը դեռ գրավել էր Լեռնային Ղարաբաղի հարավում գտնվող մի փոքր հատված: Սակայն Փաշինյանը հրաժարվել է ընդունել այդ առաջարկը՝ ասելով, որ դրանում վտանգ է տեսնում Հայաստանի և Ղարաբաղի շահերի համար: Այն մասին, որ Փաշինյանը չի ցանկացել պատերազմը կանգնեցնել, վկայում են նաև ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի հայտարարությունները, որ իր համար անհասկանալի են մնում, թե պատերազմը չկանգնեցնելով՝ իշխանությունները ինչ նպատակ են հետապնդել։ Փաստորեն ստացվում է, որ Փաշինյանը սպասում էր, որպեսզի դանակը ոսկորին հասնի, Շուշին ընկնի, որից հետո նոր համաձայնի հրադադար հաստատելու առաջարկին։ Այն էլ՝ եթե ռուսական կողմի միջամտությունը չլիներ, այս անգամ դժվար թե հրադադարը պահպանվեր։

Եվ Փաշինյանի կողմից այս հարցին մինչ այժմ հնչեցրած պատասխանն այն է, որ եթե պատերազմը շուտ կանգնեցներ, ապա իրեն «դավաճան» կանվանեին։ Այսինքն, հանուն սեփական հաշվարկների ու աթոռի, Փաշինյանը ոչ միայն հազարավոր հայ զինվորների զոհվելու պատճառ է դարձել, այլև հակառակորդին է զիջել նախկին ԼՂԻՄ-ի տարածքները, մասնավորապես Հադրութն ու Շուշին։ Սրանից հետո արդեն հասկանալի է, թե ինչ արժեք են ներկայացնում Փաշինյանի կողմից պատերազմի սկսվելու օրը՝ սեպտեմբերի 27-ին և դրանից հետո արված այն հայտարարությունները, թե ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, այն դեպքում, երբ նա ընդամենը վախեցել է «դավաճանի» պիտակ ձեռք բերելուց և չի համաձայնել պատերազմը կանգնեցնելու առաջարկին։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՀՀՄԱ նախագահ Վարդան Ջհանյանն այցելել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց