Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայկական բեռնատարները կանգնած են մնացել Լարսի ճանապարհին, մթերքն էլ փչանում է (տեսանյութ)

ՎԻԴԵՈ

Վերին Լարսի անցակետում արդեն մեկ շաբաթից ավելի է՝ մի քանի տասնյակից ավելի հայկական բեռնատար մեքենաներ կանգնած են և չեն կարողանում առաջ շարժվել։  Վարորդներն ահազանգում են, որ փչանում է մթերքը, իրենք էլ չգիտեն, թե դեռ քանի օր են այդպես կանգնած մնալու։ Տեսանյութում երևում  են նաև «Սպայկա» ընկերության բեռնատարները։

«Ա1+»-ի հետ զրույցում «Սպայկա» ընկերության դիսպետչերական բաժնի ղեկավար Կարեն Աղդայանը հայտնեց, որ իրենց ընկերության 40 բեռնատար մեքենա արդեն 6 օր է՝ չի կարողանում անցնել Լարսը։

«Ընդհանուր, տարբեր երկրների մեքենաների կուտակումը Վրաստանի տարածքում այժմ մոտ 2000 է՝ Թբիլիսիից մինչև Կազբեկ սար։ Թեև ասում են՝ շինարարություն է, բայց իրականում այդքան մեծ ազդեցություն չի կարող ունենալ։ Փոխվել է Լարսի մաքսատան աշխատակազմը ու երեք անգամ ավելի դանդաղ են աշխատում», - ասաց «Սպայկա» ընկերության ներկայացուցիչը։

Կարեն Աղդայանի խոսքով՝ Վրաստանն էլ առանց հերթի և անարգել անցկացնում է իրենց մեքենաները կամ այն մեքենաները, որոնք վրացական բեռ են տեղափոխում։

Մարդիկ նշում էին նաև, որ Թուրքիայից եկող բեռնատարները նույնպես անարգել անցնում են։ Սրա վերաբերյալ Աղդայանը պատասխանում է, որ թուրքական մեքենաները Թբիլիսի չեն մտնում, այլ շրջանցում են ու առաջ են անցնում, իսկ մեր մեքենաները Թբիլիսիից արդեն պահում են։

«Սպայկա» ընկերության մեքենաներում ամբողջությամբ գյուղմթերք է․ «Շատ վատ վիճակում է մթերքը, եթե մեկ շաբաթ, օրինակ, սառնարանում պահեք խաղող, ի՞նչ վիճակում կլինի։ Հաստատ ոչ այն վիճակում, որ վերավաճառեք։ Մեկ շաբաթ կանգնում են Վրաստանում, մինչև հասնում են գնորդին, ստացվում է 10 օր, գնորդն էլ ասում է՝ ես այսպիսի ապրանք չեմ պատվիրել, չեմ ուզում, մենք էլ ստիպված գին ենք իջեցնում ու տուժում ենք դրանից», - ասաց նա։

Բացի մթերքի փչանալուց, Աղդայանը նշում է, որ մեծ ծախս է նաև մեքենան մեկ շաբաթ և ավելի սահմանին կանգնեցնելը, որովհետև սառնարաններն աշխատում են ու օրական ծախսում մոտ 72 լիտր վառելիք՝ ինչը 6 օրվա հաշվով կազմում է 400$ գումար։

«Վատ վիճակում են նաև վարորդները, պայմաններ չկան, չկան խանութներ ու ունեն սնվելու խնդիր, էլ չեմ ասում անձնական կարիքները։ Եթե ծայրահեղ վիճակ լինի, որոշ մեքենաներ գուցե հետ գան, եթե իմանանք, որ գնորդը հրաժարվում է ու չի ընդունելու ապրանքը», - ասաց նա։

Նրա խոսքով՝ դիմել են նաև ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, վերջինս էլ դիմել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանատանը, սակայն հստակ պատասխան դեռև չեն ստացել, թե պատճառը որն է ու խնդիրը երբ կլուծվի։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սոնա Հարությունյանն էլ հայտնեց, որ խնդիրն առաջացել է ռուսական կողմի՝ Լարսի անցակետի ռուսական հատվածում շինարարական աշխատանքների արդյունքում։ Իրականացվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ, որոնք տևելու են մինչև 2023 թ․-ը, դրանից հետո ավելի լավ ճանապարհ է լինելու։

«Ներկայումս էլ բաց է անցակետը, բայց քիչ թվով մեքենաներ են անցնում։ Ռուսական ու վրացական կողմերը հայտնում են, որ անցնող բեռնատարների թիվն օրական կտրվածքով էապես նվազել է։ Նախարարությունը Վրաստանի հյուպատոսության հետ աշխատանքներ է տանում, որ փչացող բերք ունեցողները առաջնահերթ կարողանան անցնել», - ասացին նախարարությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացրել էր, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Բաղրամյան բնակավայրում բռնկված հրդեհը Դպրոցականները կսովորեն լող, դահուկային սպորտ և հրաձգություն․ նոր ծրագիր Դասական բլեֆ. ի՞նչ ընտրություն է կատարելու Ռուսաստանը. «Փաստ»Հայաստանի շուրջ նոր օրակարգ․ ինչ է ցանկանում հասնել ԱդրբեջանըԸնտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր․ Վարդևանյան ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները«Սյունյաց երկրի» մաղթանքը Գևորգ Փարսյանին՝ այդ շենքից համայնքը ղեկավարել ևս մի քանի ընտրաշրջան Ուկրաինան հարվածել է «Լուկոյլ» ընկերության նավթավերամշակման գործարանին․ ՌԴ Իսպանացիները ՆԱՏՕ-ի անդամներ են, բայց ՆԱՏՕ-ի ոչ այնքան լավ անդամներ. Թրամփ «Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»ՔՊ-ն ընտրություններով չստացավ ցանկալի արդյունքը, հիմա անցել է ահաբեկման․ Արեգ ՍավգուլյանՀայաստանի ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները կարող են Հայաստանի քաղաքացիներին զրկել կամարտահայտման իրավունքից. Զախարովա Նոր գույն վանաձորյան իրականության մեջ. դռներն է բացել «Padval Art Studio»-ն. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել ենՓրկարարները հայտնաբերվել են մոլորված քաղաքացունԴոհայում ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցություններում առաջընթաց է գրանցվել. Կատարի ԱԳՆ Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Հե՜յ, ով կա այդտեղ. երբ ոտնձգություն է արվում ընտրական իրավունքի նկատմամբ. «Փաստ»Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր Վիսոկովսկին