Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ տարի առաջ Շուշիի մշակույթի տան հրթիռակոծումից զոհվեցին մեր գործընկերները. ոստիկանություն

ՎԻԴԵՈ

2020 թվական։ Սեպտեմբերի 27։ Ադրբեջանաթուրքական զորքերն ու վարձկան ահաբեկիչները հարձակվեցին Արցախի վրա։ Վաղ առավոտից ռմբակոծվում ու հրետակոծվում էր Արցախի ողջ տարածքը՝ ներառյալ մայրաքաղաք Ստեփանակերտը։

Հայ ժողովրդի հերթական փորձությունն էր։ Հայ ազգը հերթական անգամ պետք է վերահաստատեր իր հայրենիքում ազատ, անկախ ու խաղաղ ապրելու իր իրավունքը։

Հայրենիքի պաշտպանությանը ելան բոլորը՝ քաղաքացին ու գյուղացին, բանվորն ու շինարարը, հոգևորականն ու ոստիկանը։ Բոլո՛րը։

Նրանք մեկնում էին Արցախ՝ կանգնելու հայ զինվորի ու սպայի կողքին, թույլ չտալու, որ ադրբեջանաթուրք խաժամուժը լցվի հայրենիք, նորից իրագործի իր ցեղասպան նկրտումները։

Սեպտեմբերի 27-ից գլխիվայր փոխվեց բոլորիս կյանքը։ Բոլոր ճանապարհները տանում էին ռազմաճկատ։ Եվ բոլոր տներում դժվար հրաժեշտ ու սպասման օրհնություն էր այդ ճամփաներով մեկնող որդիներին ու ամուսիններին, եղբայրներին ու հայրերին։

Սեպտեմբերի 27-ին տագնապով աշխատավայրեր ներկայացան նաև ոստիկանության ծառայողները։ Կազմավորվեցին առաջին ոստիկանական զորախմբերը, որոնք կանոնավոր բանակի և աշխարհազորի հետ մարտնչելու էին առաջնագծում։

Ոստիկանության առաջին ստորաբաժանումը սեպտեմբերի 28-ին արդեն Լոռու մարզի զորամասերից մեկում էր՝ նախնական պատրաստության։ Զորախմբի կազմում ոստիկանության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային վարչությունների ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն էին։

Վարժանքներն ավարտվեցին հոկտեմբերի 3-ին, և նույն օրը ոստիկանները մեկնեցին Արցախ։

Հոկտեմբերի 4-ին արդեն Արցախում էին։ Նույն օրը Շուշիի մշակույթի տանը՝ խորհրդակցության ժամանակ, թշնամու արձակած արկը պայթեց դահլիճի բեմի դիմաց։

Շատերը վիրավորվեցին, իսկ մեր 27 գործընկերները զոհվեցին։

Չհաջողվեց փրկել ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր, լուսավոր մարդ Թաթուլ Օթարյանի, ոստիկանության մայոր, պրոֆեսիոնալ օպերլիազոր Վահե Ղազարյանի, ոստիկանության մայոր, փորձագետ, բարի ու համեստ Վազգեն Գրիգորյանի, նույն ստորաբաժանման երկարամյա ծառայող, ոստիկանության մայոր Արտուշ Զոհրաբյանի, ոստիկանության Իջևանի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկաններ՝ հավատարիմ ընկերներ Լենտուշ Գյոզալյանի ու Սերյոժա Վիրաբյանի, նրանց ավագ ընկեր Սուրեն Խաչատրյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայող, արձակուրդը կիսատ թողած ու ռազմաճակատ մեկնած ոստիկանության ավագ լեյտենանտ Կարեն Բադոյանի կյանքը։

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներից զոհվեցին ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակից, ոստիկանության կապիտան, ծառայության ընթացքում մարդու կյանք փրկած Իգոր Ոսկանյանը, ոստիկանության Բազումի բաժնից` ոստիկանության մայոր, բարի ու քչախոս Սարգիս Նավասարդյանը, բերախիղճ ու նվիրյալ ծառայող Մհեր Հարությունյանը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի լավագույն ծառայողներից՝ Միքայել Բաշոյանը, ոստիկանության Սպիտակի բաժնից` մարտարվեստի Հայաստանի չեմպիոն Գոռ Աջամյանը։

Իսկ ամենաշատ զոհերը եղան ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից և ենթակա ստորաբաժանումներից։

Զոհվեց արտերկրից Հայաստան վերադարձած ու հայրենիքում ընտանիք կազմած ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայող, ոստիկանության մայոր Արմեն Գրիգորյանը, նույն վարչության ծառայող, հմուտ օպերլիազոր Սրապ Շահինյանը, ոստիկանության Մուշի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, բազմաթիվ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտած ոստիկանության մայոր Հակոբ Աղաբեկյանը, նույն բաժնի ամենաաշխատասեր ծառայող Սևակ Մովսիսյանը, ընկերասեր Խաչիկ Կարապետյանը, անչափահասների բաժանմունքի պետ, ոլորտում մեծ ներդրում ունեցած Կարեն Մանուկյանը, ոստիկանության Կումայրիի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ հումորով ու հոգատար Մկրտիչ Մուրադյանը, ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հասնող Սամվել Քոչինյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի բարեխիղճ, առաքինի ծառայող, ոստիկանության մայոր Համլետ Մքոյանը, ոստիկանության Արթիկի բաժնի կարգապահ ու գրագետ ծառայող, ոստիկանության կապիտան Հակոբ Թովմասյանը, ոստիկանության Անիի բաժնից` զուսպ ու բանիմաց Ծովակ Մադաթյանը, ոստիկանության Աշոցքի բաժնից՝ նախկին զինվորական, Արցախում երկար տարիներ մարտական հերթապահություն իրականացրած, ոստիկանության մայոր Սիմոն Ավագյանը և մի քանի համալսարան գերազանցությամբ ավարտած բացառիկ ծառայող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ռաֆայել Նահապետյանը։

Մոտ մեկ տարի անհետ կորած էր համարվում ոստիկանության Աշոցքի բաժնի պետ, օրենքին ու օրինականությանը նվիրյալ ծառայող, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը։ Սպասումները չիրականացան։ Օրեր առաջ հայտնաբերվեց նրա աճյունը։

Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 4-ին էր Շուշիի մշակույթի տան ողբերգությունը։ Մի ակնթարթում կորցրինք մեր լավագույն գործընկերներին` համակարգի այն ծառայողներին, որոնք իրենց դժվարին ծառայությունից մեկնեցին ավելի դժվար ծառայության, որ կյանք արժի։

Նրանք Արցախյան 44-օրյա պատերազմի ոստիկանության առաջին զոհերն էին։

Փա՛ռք մեր զոհված գործընկերներին։

Մեր զորակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, որոնց տարելիցի կապակցությամբ այցելել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու տեղակալները։

Սիրելի´ ծնողներ, զավակներ, եղբայրներ ու քույրեր, հայրենիքի նվիրյալ մեր գործընկերների հարազատներ, ձեր որդիների, հայրերի ու եղբայրերի շնորհիվ այսօր կա Արցախը և կանք մենք։ Նրանք կյանք տվեցին հանուն մեր կյանքի, և մենք ապրում ենք նրանց կյանքի գնով։

Փա՛ռք նրանց, որ ընտրեցին իմացյալ մահն ու անմահացան։

Փա՛ռք ձեզ, որ դաստիարակեցիք ու հայրենիքին նվիրեցիք ձեր ամենասիրելիներին։

Նրանց ոչ ոք ու երբեք, երբե՛ք բացակա չի դնի։

Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համար