Իրանը մտադիր է ընդլայնել հրթիռների արտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը մտադիր է ընդլայնել հրթիռների արտադրությունը: Այս մասին հայտնել է Իրանի պաշտպանության նախարար բրիգադային գեներալ Հոսեյն Դեհգանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք դադարեցրել մեր հրթիռների նախագծումը, արտադրությունն ու փորձարկումները: Ընդհակառակը, մենք մեծացրել ենք դրանց արտադրությունը»,- ասել է նախարարը, փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը:
Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ Թեհրանը իր հրթիռների համար միջուկային մարտագլխիկներ ստեղծելու պլաններ երբեք չունեցել, սակայն ռազմական տեխնիկայի մշտապես թարմացումը Իրանի ռազմական ծրագրի օրակարգում է:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



