Զինվորները հայտարարել են՝ չեն ցանկանում վերադառնալ ծառայության վայրեր. նրանք ձերբակալվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



