Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը ջախջախել է աշխարհի չեմպիոնին ու անցել հաջորդ փուլ
ՍՊՈՐՏ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի է դուրս եկել Արսեն Հարությունյանը` պայքարը սկսելով 1/8 եզրափակչից։
Մեր մարզիկը 18-10 հաշվով առավելության է հասել Ղազախստանի ներկայացուցիչ, մինչև 23 տարեկանների աշխարհի չեմպիոն Ադլան Ասկարովի նկատմամբ:
Քառորդ եզրափակչում 21-ամյա Արսեն Հարությունյանը կմրցի Բահրեյնի ներկայացուցիչ Ալիբեգ Ալիբեգովի հետ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Վազգեն Թևանյանը և Արման Ավագյանը, պայքարը կսկսեն հոկտեմբերի 3-ին՝ ավելի ուշ, իսկ Արման Անդրեասյանը մրցագորգ դուրս կգա հոկտեմբերի 4-ին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



