Տղամարդն ամուսնացել է բրնձի կաթսայի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնդոնեզիայում տղամարդն ամուսնացել է Phillips ընկերության իր սիրելի բրնձի կաթսայի հետ: Հայտնում է AsiaOne-ը:
Երիտասարդներն ամուսնացել են սեպտեմբերի 23-ին: Տղամարդն ու նրա ընտրյալը ներկայացել են հարսանեկան ավանդական զգեստներով և նույնիսկ մասնակցել են ֆոտոսեսիայի:
Հարսն ու փեսան վկաների ներկայությամբ ստորագրել են ամուսնության «պաշտոնական» համաձայնությունը և համբուրվել: Երջանիկ փեսան հարսին անվանել է շատ «թեթև, քչախոս ու ճաշ պատրաստելու ունակ»:
Սակայն միությունը տեւել է ընդամենը չորս օր: Ընտանիքում խժդժություններ են առաջացել այն պատճառով, որ «կինը», ինչպես պարզվեց, բրնձից բացի ուրիշ ոչինչ չի կարողանում պատրաստել, իսկ տղամարդը սիրում է նաև բանջարեղեն:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



